ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը և Թուրքիան փորձում են ահաբեկչությունը տեղափոխել Կովկաս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը իրանագետ Ահարոն Վարդանյանն է։

- Պարոն Վարդանյան, Իրանի նախագահ Ռոհանին կառավարության նիստին հայտարարել է, որ իր երկիրը չի կարող թույլ տալ, որ միջազգային ահաբեկչության ստվերը հայտնվի տարածաշրջանում։  Իրանը կարո՞ղ է իրեն թույլ տալ այս փուլում ահաբեկչության դեմ պայքար սկսել և թույլ չտալ դրա տարածումը։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում Իրանի հնարավորությունները։

— Իրանը միայն այս փուլում չէ, ընդհանրապես եթե նայենք թեկուզ մոտ ժամանակաշրջանի պատմությանը, կտեսնենք, որ միշտ պայքարել է ահաբեկչության դեմ։  Եվ Իրանն էր, որ Ռուսաստանի հետ միասին արմատախիլ արեցին ահաբեկչությունը  Մերձավոր Արևելքից՝ Սիրիայից և Իրաքից։ Հիմա կարելի է ասել, որ նրանց  այդ ջանքերը ջուրն են լցվում Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների շնորհիվ, քանի որ  նրանք փորձում են ահաբեկչությունը տեղափոխել Կովկաս։ Այսինքն այն, որ Իրանը բավականին երկար ժամանակ պայքարել է ահաբեկչության դեմ, որ այն իր սահմանների մոտ չհասնի, ապա այսօր հանկարծ ահաբեկչությունը հայտնվում է իր Հյուսիսում։

- Ի՞նչ կանի Իրանը Կովկասն ահաբեկչության որջի վերածելու թուրքական, նաև իսրայելական մտադրության դեմ։

— Իրանը բազմիցս հայտարարել է, որ թույլ չեն տալու այն, որ ահաբեկչությունը հասնի իրենց սահմաններին մոտ։ Եվ այսօր այդ ահաբեկիչները հայտնվել են նրանց հյուսիսային սահմանին և եթե այդպես շարունակվի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, ապա Իրանը կարող է դիմել կտրուկ քայլերի։ Իսկ թե ինչ հստակ քայլեր կարող են անել, անկեղծ ասած, դրանք կարող են շատ լինել և բազմապրոֆիլ։ Իրանը սովորել է ահաբեկչության դեմ պայքարել, և ունի տարբեր մարտավարություններ։

- Մենք կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանն ունի Իրանի աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարելու համար։

— Եթե  ուշադիր լինենք հայտարարություններին, ապա ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանը ունի ոչ միայն Իրանի այլ նաև բոլորի աջակցությունը, որովհետև ահաբեկչությունը միջազգային չարիք է, և դրա դեմ պայքարում է ողջ միջազգային հանրությունը։ Կարծում եմ՝ Հայաստանը գնում է 21-րդ դարի չարիքին դեմ հանդիման և պետք է ունենա հստակ գործողություններ։ Եվ այստեղ կարող է ձևավորվել հայ-ռուս-իրանական համատեղ դաշինք։ Ես բազմիցս ասել եմ, որ կարող է ստեղծվել նման  ռազմական դաշինք, իսկ այսօր կարծում եմ, որ ոչ միայն ռազմական այլ նաև կարող է լինել հայ-ռուս-իրանական հակաահաբեկչական դաշինք, որովհետև այս ահաբեկչական անորոշությունը վտանգում է, ոչ միայն  Հայաստանին, այլ նաև Իրանին և Ռուսաստանին։ Եվ եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք որ այդ ահաբեկչությունը երեկ և առաջին օրը նաև փոքր ծավալով եղել է Հյուսիսային Կովկասում, մասնավորապես, խոսքս  Դաղստանի և Չեչնիայի մասին է։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular