ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք հիմա գտնվում ենք ինֆորմացիոն պատերազմի մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը վրացագետ Ջոնի Մելիքյանն է։

- Պարոն Մելիքյան, Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես են ռազմական նշանակության բեռներով օդանավերը Իսրայելից Բաքու հասնում Թուրքիայի և Վրաստանի տարածքով։ Փաստորեն Վրաստանի կառավարությունը չի կատարում իր իսկ տրված խոստումը՝ թույլ չտալ կողմերից որևէ մեկին իր տարածքով ռազմական բեռներ տեղափոխել։ Ինչպե՞ս եք գնահատում սա և ի՞նչ քայլեր պետք է անի հայկական կողմը։

— Պետք է պաշտոնական հայտարարություն լինի հայկական կողմից։ Եթե կա դժգոհություն, ապա պետք է լինի հայտարարություն։ Պետք է լինեն ապացույցներ և այստեղ կարևոր է, որ դիվանագիտական լծակներով աշխատանք կատարվի։

- Իսկ կոնկրետ Վրաստանի իշխանություններին ուղղված ինչ-որ պահանջներ պետք է հնչե՞ն, թե ոչ։

— Միջազգային իրավունքով կա այսպիսի բան, որ եթե պետությունը օդային տարածք է պահանջում, ապա կա հետևյալ գործընթացը։ Այդ պետությունը ուղարկում է տեղեկատվություն բեռի պարունակության մասին։ Եթե ի սկզբանե  այդ օդանավը գրանցվում է որպես ոչ ռազմական, ապա Վրաստանի իշխանությունները թույլատրում են մուտքը օդային տարածք և տեղափոխում։ Եվ իրենք կարող են, օգտագործելով Վրաստանի օդային տարածքը, շատ հեշտ տեղափոխվել Ադրբեջան։ Եթե ֆիքսված բեռերը ոչ ռազմական են, ապա համաձայն միջազգային օրենքի, կարող են տեղափոխել։ Եվ եթե մենք հայտարարում ենք, որ տեսնում ենք այդպիսի բան, ապա պետք է  հասկանանք, որ Վրաստանի կողմից  կարող է հնչել հարց այն մասին, թե արդյոք մենք ունենք ապացույց, որ տեղափոխվել է ռազմամթերք։ Նույն հաշվով, եթե անհրաժեշտ լինի  Վրաստանի օդային տարածքով Հայաստան հումանիտար որևէ բեռնափոխադրում իրականացնել, ապա կարծում եմ, որ Վրաստանը կտա իր թույլտվությունը։ Հարցը ապացույցներ ունենալու մեջ է։ Մենք հիմա գտնվում ենք ինֆորմացիոն պատերազմի մեջ, և բոլոր հնարավոր մեթոդները օգտագործվում են, և ինչ-որ մեկին մեղադրելու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստեր։ Շատ կարևոր է նաև ֆիքսել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար  Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունը, որը արվել է մի քանի օր առաջ, հասկանալու համար Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular