ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքը Ստեփանակերտում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Քանի որ ֆեյսբուքյան գրառումներն ավելի ազդեցիկ են, քան կյանքի իրողությունները, նշեմ մի քանի տարածված ֆեյսբուքյան կեղծ տեղեկություն և իրական ճշմարտություն.

ՍՈՒՏ Է. Ստեփանակերտը ավերված է։
ՃԻՇՏ Է. Ստեփանակերտը նույն ծաղկուն քաղաքն է, վնասվել են մի քանի տներ ու կառույցներ։ Պարզապես օդային տագնապի դեպքում մարդիկ գերադասում են մտնել ապաստարաններ։

ՍՈՒՏ Է. Արցախում մարդ չի մնացել։
ՃԻՇՏ Է. Արցախում մարդկանց պակաս չկա, փողոցներում ընդամենը չեն լսվում երեխաների ձայներ' անվտանգության համար։ Մարդիկ գնում են աշխատանքի, քիչ թվով, բայց գործում են խանութներ, նույնիսկ բանկոմատներն են աշխատում։

ՍՈՒՏ Է. Թշնամին անընդհատ ոչնչացնում է Արցախի բնակավայրերը։
ՃԻՇՏ Է. Թշնամին փորձում է ոչնչացնել, բայց ապարդյուն։ Թշնամու հրթիռներից ու արկերից որոշ մասը հասնում է բնակավայրերին ու վնասում տները, բայց հայկական բանակը կարողանում է ոչնչացնել թշնամու ուղարկած զենքի մեծ մասը, խոցել մեծ թվով դրոններ և կործանիչներ։

ՍՈՒՏ Է. Արցախում համատարած խուճապ է։
ՃԻՇՏ Է. Արցախում խուճապ չկա։ Մարդիկ ժպիտով են նայում ՀՀ-ում, հատկապես Երևանում տարածված խուճապային տրամադրություններին։

Հաջորդիվ կխոսեմ ռազմական իրողությունների մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular