ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Կնքվել է Կար­սի պայ­մա­նա­գի­րը,ան­ցում է կա­տար­վել նոր օրա­ցույ­ցի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օր, Հայաստան` Գյուղատնտեսության աշխատողի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1668 - Ամստերդամում Ոսկան Երևանցին ավարտել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը։

1827– Ռուս-պարսկական (1826-1828 թթ.) պատերազմի ժամանակ ռուս-հայկական զորքերը Իվան Պասկևիչի հրամանատարությամբ ազատագրել են Երևանը:

1862– վախճանվել է երաժշտագետ, կոմպոզիտոր Գաբրիել Երանյանը:

1863 –ծնվել է պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ Առաքել Սարուխանը։

1920- հայ-թուրքական պատերազմի ժամանակ հայկական բանակը հակահարձակման է անցել Ղարսի ուղղությամբ, բայց հաջողության չի հասել։

1921– կնքվել է Կարսի պայմանագիրը Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Վրաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որով Հայաստանի տարածքներից Թուրքիային են անցել գրեթե ամբողջ Կարսի մարզը և Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում:

1937 –ծնվել է իրանահայ դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։

1946– ծնվել է լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, 2001-2013 թթ. Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

1957- Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտե:

1966 –վախճանվել է գրող Էդուարդ Բոյաջյանը։

1972 –վախճանվել է արձակագիր Գրիգոր Սիսվան (Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյան)։

2006-Երևանը տոնել է իր 2788-ամյակը, մայրաքաղաքի տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկել են Պատմության թանգարանում բացված «Հնագույն Երևանի կենցաղը» ցուցահանդեսով:

2018-Հայկ Մարությանը պաշտոնապես ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը։

ԱՇԽԱՐՀ

54- Հռոմի կայսր Կլավիոսին սնկով թունավորել է իր կինը, իսկ Հռոմի նոր կայսր է հայտարարվել Ներոն Կլավդիոս Կեսար Դրուզ Գերմանիկը։ 1307 -թագավոր Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկի հրամանով միաժամանակ ձերբակալվել են բոլոր ֆրանսիական տամպլիերները։

1492 -Կոլումբոսը առաջին անգամ ափ է իջել Նոր աշխարհում (Սան-Սալվադոր կղզում)։

1582 -Իտալիայում և այլ կաթոլիկ երկրներում հին օրացույցը փոխվել է նոր՝ Գրիգորյան օրացույցով (նոր տոմար)։

1644 -դանիա-շվեդական պատերազմի ժամանակ Կարլ Գուստավ Վրանգելի ղեկավարած շվեդահոլանդական միացյալ նավատորմը Ֆեմերանի ճակատամարտում պարտության է մատնել դանիական նավատորմին։

1675 -հոլանդացի ֆիզիկոս Խրիստիան Գյույգենսը արտոնագրել է գրպանի ժամացույցը։

1775 -Երկրորդ մայրցամաքային կոնգրեսը որոշում է ընդունել ստեղծել մայրցամաքային նավատորմ, որը հետագայում դարձել է ԱՄՆ-ի Ռազմածովային նավատորմը։

1792 -դրվել է ԱՄՆ-ի նախագահի նստավայրի (Սպիտակ տուն) առաջին հիմնաքարը։

1805 -տեղի է ունեցել Էլհինգենի ճակատամարտը Նապոլեոն Բոնապարտի և ավստրիական բանակների միջև։

1869 –վախճանվել է ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովեն։

1884 -Գրինվիչը սահմանվել է որպես զրոյական հորիզոնական։

1900 -լույս է տեսել Զիգմունդ Ֆրեյդի հիմնական գիրքը՝ «Երազների բացատրությունը»։

1925– ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը, որը ստացել էր «Երկաթյա լեդի» մականունը:

1943 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իտալիան մտել է պատերազմի մեջ հակահիտլերյան դաշինքի կազմում։

1944 -խորհրդային զորքերը մտել են Ռիգա։

1957 -Չինաստանում կառավարության խորհրդակցության ժամանակ Մաո Ցզեդունը հայտարարել է, որ պետք չէ շատ գիրք կարդալ։

1972– Անդերում վթարի է ենթարկվել Ուրուգվայի զինուժի թիվ 571 չվերթի ինքնաթիռը: 45 ուղևորների մեջ է եղել ռեգբիի թիմ, ուղևորների մեկ քառորդը մահացել է ինքնաթիռի անկումի կամ ժայռին բախվելու հետևանքով, իսկ ողջ մնացած 29 մարդուց ևս 8-ը մահացել է ձնահոսքից։

1991-ԽՍՀՄ-ում շրջանառության մեջ են դրվել 200, 500 և 1000 ռուբլի արժողությամբ թղթադրամներ։

1998 -ՆԱՏՕ-ն վերջնագիր է ներկայացրել Հարավսլավիային և պահանջել դուրս բերել բանակը Կոսովոյից

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular