ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերտերությունների դանդաղ շտապելու նուրբ արվեստը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի ձեռքը բռնելու և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը կանխելու փորձերն արագացնելու փոխարեն գերտերությունները սկսել են հերթական խաղերը խաղալ, ձգձգել իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերը, քանի որ յուրաքանչյուր երկիր առաջինը նախ իր շահն է հաշվի առնում: Եվ այդ հաշվարկի մեջ նրանք հստակ են՝ նախ ֆինանսական շահեր, հետո, եթե ժամանակ լինի, բարոյականին և արդարությանն էլ կարող են անդրադառնալ: Այս համատեքստում միամտություն է կարծել, թե աշխարհին այդքան պիտանի հայու գենի պահպանումը կարող է փոխել նրանց հաշվարկները: Աշխարհն ավելի պրագմատիկ է, քան կարելի է պատկերացնել: Եվ այդ է պատճառը, որ գերտերությունների ղեկավարները իբրև թե անհանգստանալուց և մտահոգվելուց բացի, գործնականում այլ բան անել չեն շտապում:

Միամտություն է կարծել, թե Թուրքիան առանց ՆԱՏՕ-ի համաձայնության կամ թույլտվության կարող էր իրեն թույլ տալ բավական հեռուն գնացող քայլեր ձեռնարկել: Եվ ամենևին էլ պատահական չէ այս խաղում Իսրայելի միամիտ ձևանալու մեծ ցանկությունը: Այս ամենը ևս մեկ ապացույց է, որ 100 տարի անց կրկին սեղանին է դրվել հայերի ցեղասպանության գնով աշխարհի քարտեզը ևս մեկ անգամ վերաձևելու գլոբալիստական կենտրոնների պլանը և այդ է պատճառը, որ նրանք վշտակցելուց բացի՝ ոչինչ չանելով ժամանակ են շահում՝ իրենց հետագա նենգ պլանները կյանքի կոչելու, ոչ թե իրականում հարց լուծելու համար:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular