ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի մյուս երկրները կարող են Թուրքիային զրկել իր բոլոր հնարավորություններից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով Ռուսաստանի կողմից ձեռնարկված հրադադարի համաձայնագրի կետերում և քայլերում խաղաղության պարտադրանքի տարրեր կան: Եվ, եթե չորս կետից կազմված փաստաթղթի պայմանները Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանը խախտի, ապա այդ դեպքում Հայաստանը լրացուցիչ դիվիդենտներ կստանա, հակառակորդին լռեցնելու համար:

«Ես կարծում եմ, որ այդպես պետք է լինի, բայց թե ինչ կլինի իրականում՝ կյանքը ցույց կտա: Ուշագրավ էր նաև, որ ռուսական կողմն անընդհատ արձանագրում էր, որ համաձայնագիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ծրագիրն, է, դրանով ցույց տալով, որ իր նախկին մենիշխանությունից հրաժարվել է: Բացի այդ ավելի կոնկրետություն մտցվեց մոտեցումներում, միևնույն ժամանակ ընդգծելով, որ Մինսկի խմբի շրջանակներում մինչ օրս գոյություն ունեցող բանակցությունների ձևաչափն ու արդյունքներն են ուժի մեջ, ինչը, կարծում եմ, մեզ համար շահեկան է»,-1or.am-ի հետ զրույցում ասաց Ա. Արշակյանը:

Նրա կարծիքով պատահական չէ նաև ԱՄՆ նախագահի լռությունը, քանի որ, փաստացի, ՆԱՏՕ-ն սրանով փորձում է ոչ միայն ընդարձակել իր սահմանները, այլև մտնել Կասպից ծով: Մյուս կողմից, հայկական ուժերն այսօր կռվելով թուրքական բանակի դեմ, ցույց են տալիս, թե սպառազինության նման պաշար ու հնարավորություն ունենալով հանդերձ, իրականում ինչի են ընդունակ:

«Երկու շաբաթ է նրանք կռվում են և ոչ մի հաջողություն չունեն: Այս ամենը տեսնելով, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի մյուս պետությունները կարող են նրա ողջ հզորությունները չեզոքցնել՝ տիեզերական կայաններից զրկել և այլն, բայց մյուս կողմից, պետք չէ մոռանալ, որ մենք հանդիսանում ենք Ռուսաստանի դաշնակիցը, որը ՆԱՏՕ-ին է դեմ: Այնպես որ՝ մենք բավականին դժվար կացության մեջ ենք եղել և շարունակում ենք լինել, բայց ուշագրավ է, որ ԱՄՆ-ը Ֆրանսիայի բերանով Թուրքիային ասաց, որ էթնիկ զտումը բացառված է: Պետք է հաշվի առնել նաև, որ եթե Ռուսաստանը ցանկանա, ապա այս տարածաշրջանում պատերազմ կլինի, եթե չցանկանա, ապա՝ պատերազմ չի լինի: Ամեն դեպքում արձանագրենք, որ հայկական բանակը աշխարհին ցույց տվեց, որ կարողանում է իրեն փայլուն դրսևորել, ինչը լավ հիմք է դիվանագիտական հարթակում առավել ամուր դիրքերից ներկայանալու համար»,- ասաց Ա. Արշակյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular