ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրել նման կորուստներ ոչնչի դիմաց, դա այս պահի դրությամբ տոտալ պարտություն է. Եղոյանը Բաքվի քայլերի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս կռիվը Արցախի համար չէ, այս կռիվը  տարածաշրջանը վերաձեւելու փորձ է Թուրքիայի կողմից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նրա խոսքով, արդեն Ադրբեջանը չի որոշում՝ հարձակվի, թե չհարձակվի, նահանջի, հրադադար հաստատի եւ այլն. «Այդ որոշումները կայացվում են Թուրքիայում։ Մեծ հաշվով տարօրինակ չէ, որ Թուրքիան հաշվի չի նստում հրադադարի ռեժիմի հետ։ Երկրորդ պատճառն էլ կա. նույնիսկ կարճատեւ հրադադարից հետո Ադրբեջանի հասարակությունը տարբեր աղբյուրներից հնարավորություն է ստանալու տեղեկատվություն ստանալ իրենց կորուստների իրական թվի մասին, ինչը ներքաղաքական լրջագույն պրոբլեմներ է ստեղծելու Ադրբեջանի ղեկավարության համար։

Գիտեք, որ հարձակվող  կողմը անգամներով ավելի շատ կորուստներ է կրում եւ կրել նման կորուստներ ոչնչի դիմաց, կամ  դիրքի, անգամ  գյուղի դիմաց, դա այս պահի դրությամբ տոտալ պարտություն է։ Դրա համար իրենք փորձում են հնարավորինս բարելավել իրենց դիրքերը, որպեսզի երբ բացահայտվի իրենց կորուստների քանակը, գոնե  իրենց հասարակությանը ներկայացնելու բան ունենան»,-ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular