ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան հունից հանում է նաև ԱՄՆ-ին, ինչը դժվար կլինի մարսել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկացի քաղաքական-ռազմական վերլուծաբան Էդվարդ Սթեֆորդը իր վերլուծությունում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, և այս հարցում ԱՄՆ-ի իշխանությունների դիրքորոշման մասին: Փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանի և Արցախի միջև լարվածության վերսկսումը հակասություն է առաջացրել ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև, բայց վեճն այնքան էլ տեսանելի չի լինի շատերի համար: Սա այն դեպքը չէ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակցում է մեկ պետության, իսկ ԱՄՆ-ը ՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք աջակցում է մեկ այլ պետության: Այլ այն դեպքն է, որ Էրդողանը հետապնդում է այլ նպատակներ, իսկ Թրամփը կողմ է հակամարտության բազմակողմ բանակցային լուծմանը: Անկախ Միացյալ Նահանգների ազդեցիկ հայկական լոբբիի կոչերից, Սպիտակ տունը թեև խուսափեց հայկական կողմին ընտրելուց, փոխարենը միացավ Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ բանակցություններ վարելու կոչին, ինչն այնքան էլ տարօրինակ չէ, որքան թվում է: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, որը շարունակվել է տասնամյակներ փորձագետը նմանեցնում է Կալինինգրադին, որը հնադրսանում է Ռուսաստանի մաս:

Ըստ հոդվածագրի՝ նախագահ Էրդողանը, հավանաբար, մտածում է, որ չնայած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ երկու կողմերի նկատմամբ անաչառ մոտեցում ունի, որպես նախկին ԽՍՀՄ երկու հանրապետությունների հետնորդներ, սակայն, Անկարայում և Բաքվում Մոսկվայի և Երևանի լեզվական, կրոնական և մշակութային կապերը, ամենայն հավանականությամբ, ընկալվում են որպես խաղադաշտը դեպի Հայաստան թեքող գործոն: Էրդողանը նաև հնարավորություն է տեսնում, Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանում նվազեցնելով, թուլացնել Թուրքիայի կախվածությունը ռուսական նավթից, քանի որ նավթի ներկրման բազմաթիվ տարբերակներ ունենալը կնպաստի Թուրքիայի դիրքերի ամրապնդմանը: Թուրքիայի նախագահի աջակցությունը Ալիվևին լավ տեղավորվում է նաև Էրդողանի հետագա պլաններում` ներկայացնել Թուրքիան որպես պաշտպանող մեծ եղբայր բոլոր մյուս թյուրքական ազգերի համար:

ԱՄՆ-ի համար նախագահ Էրդողանի մոտեցումը Լեռնային Ղարաբաղում բռնության բռնկման ֆոնին ևս մեկ հարված է, որպես ՆԱՏՕ-ի՝ դե յուրե դաշնակից, որն էլ ավելի է բարդացնում հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Կովկասում կամ Անկարայում քիչ լծակներ ունենալով՝ և ԱՄՆ-ում հայկական հզոր լոբբի պայմաններում, Սպիտակ տունը, սակայն, չի կարող ավելին անել, քան բանակցություններ վարելն է՝ համագործակցելով Կրեմլի և Ելիսեյան պալատի հետ: Հրադադարի ռեժիմի իրագործումը մեծապես կախված կլինի Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերմունքից: Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ Ֆրանսիան հիմնականում երկրորդական դերակատարություն ունեն: Առայժմ նախագահ Էրդողանը կասի, որ կողմ է զինադադարին և բանակցություններին, բայց կշարունակի սատարել Ալիևին ՝ անկախ վերջինիս գործողություններից՝ սրելով Թուրքիայի մեկուսացումը Ատլանտյան դաշինքի դաշնակից երկրներից, ինչպես նաև ցույց տալու համար իր գործողությունների անկախությունը իր կողմնակիցներին:

Ռուսաստանն իր հերթին նավթի և գազի շուկաների կարիք ունի, ուստի Թուրքիա առաքումները դադարեցնել չի շտապի, քանի դեռ նա վճարում է: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների՝ կամ այլ երկրների կողմից տնտեսական պատժամիջոցներին, ապա դրանք թույլ կտան Էրդողանին Թուրքիայի ֆինանսական ճգնաժամի մեղքը գցել արտաքին աշխարհի վրա, գրում է վերլուծաբանը: Փորձագետի վերլուծությունից կարող ենք հանգել այն եզրկացության, որ Թուրքիան իր ծավալապաշտական նկրտումները կյանքի է կոչում ոչ թե ԱՄՆ-ի լուռ աջակցության կամ համաձայնության պայմաններում, այլ այն իրականացնում է իր նկրտումները կյանքի կոչելու համար, թեկուզ իր դեմ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, այդ թվում ԱՄՆ-ին իր դեմ հանելու գնով: Ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո, չի բացառվում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները բարձրացնեն նաև Թուրքիային անդամակցությունից զրկելու հարցը, քանի որ ակնհայտ է, որ այն սպառնալիք է դարձել ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի կայունության և անվտանգության համար:

Պատրաստեց՝ Արմինե Գրիգորյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular