ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազգային համախմբման հրամայականը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանն արցախյան հարցի թեմայով, իրավիճակի և հետագա անելիքների շուրջ քննարկումների առնչությամբ հանդիպում է կազմակերպել արտախորհրդարանական ուժերի հետ: Այդ հանդիպմանը մասնավորապես մասնակցել են ՀՀԿ-ն, ՀՅԴ, ՀԱԿ, ՔՈ, «Հանուն Հանրապետության», «Հանրապետություն», «Սասնա ծռեր» կուսակցությունների տարբեր ներկայացուցիչներ: Իսկ թե ինչու տվյալ հանդիպմանը ներկա չեն եղել նաև այլ արտախորհրդարանական ուժեր, նրանք չե՞ն հրավիրվել, թե՞ չեն ընդունել հրավերը՝ դեռևս պարզ չէ, սակայն խորքային առումով դրանից չի նվազել հանդիպման կարևորությունը: Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է, որպեսզի ռազմաճակատում բանակի լուծած խնդիրներին զուգահեռ, քաղաքական թիկունքում մի կողմից՝ ապահովվի նվազագույն միասնականություն, թեկուզ ներքին կամ արտաքին հարցերում կարծիքների բախման և տարբեր մոտեցումների պայմաններում, մյուս կողմից՝ ապահովվի հենց տարբեր կարծիքների և մոտեցումների բախման միջոցով ձևավորվելիք քաղաքական թիկունքային ճկունություն:

Ի վերջո ակնառու է, որ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում մենք գործ ունենք ոչ թե զուտ հայ-ադրբեջանական չլուծված հակամարտության հետ, այլ պարզապես դրա առիթով սանձազերծված ռեգիոնալ ավելի լայն և խորքային գործընթացների, գործնականում Կովկասի ճակատագրի հետ: Պետք է փաստենք, որ թուրքական միջամտությունը՝ ահաբեկչական պատերազմի տեսքով, ըստ էության փոխել է արցախյան հարցի մասշտաբը, ինչը նշանակում է, որ մենք էլ կանգնած ենք այդ հարցի առնչությամբ մեր մոտեցումների, պատկերացումների մասշտաբը փոխելու հրամայականի առաջ:

Այդ իմաստով քաղաքական լայն քննարկումները՝ անկախ ներքին փոխհարաբերություններից, դառնում են հույժ կարևոր, քանի որ ռազմական շարունակվող գործողություններով, թե առանց դրանց՝ քաղաքական գործընթացին առավելագույն լայն ճակատով պատրաստ լինելը ստանում է ավելի ու ավելի հրատապ նշանակություն: Ընդ որում, հրատապ նշանակություն թե՛ ռազմական գործողությունների դադարի, թե՛ որոշակի պարագայում դրանց շարունակվող ընթացքի վրա ազդեցության առումով:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular