ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մոսկովյան հանդիպման արդյունքներով հայտարարություն են ընդունել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոսկովյան հանդիպումն ավարտվել է համատեղ հայտարարության ընդունմամբ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:

«Հանդիպումը կայացել է: Ընդունվել է հայտարարություն»,-հայտնել է ԱԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Ռուսաստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ տեղի էր ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին հաջորդել է ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular