ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրադադարը կարձանագրեր ադրբեջանական կողմի լիակատար պարտությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է։

— Պարոն Բաղդասարյան, Ադրբեջանը չի պահպանում Ռուսաստանում ձեռք բերած պայմանավորվածությունը և խախտում է հրադադարի ռեժիմը։ Ռուսաստանում հանդիպեցին Հայաստանի ու ՌԴ արտգործնախարարները, ռուսական կողմը հայտարարեց, որ հետամուտ է լինելու կրակի դադարեցմանը։ Այս գործընթացներն ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ է կատարվում։

— Հրադադարի վրա ի սկզբանե մեծ հույսեր դնել պետք չէր, որովհետև հրադադարը ադրբեջանական կողմի համար այս պահին մի քանի պատճառների համար պետք չէ։ Նախ հրադադարը կարձանագրեր նրանց լիակատար ձախողումը ռազմի դաշտում և անխուսափելի ձախողումը հետագա բանակցությունների ընթացքում։ Բացի այդ այս հրադադարը հումանիտար էր, և Ադրբեջանը ստիպված էր լինելու իր մի քանի հազար դիակները տանել, ինչը պարզապես կպայթեցներ Ադրբեջանի ներքաղաքական դաշտը։ Դրա համար էլ հրադադարը չպահպանվեց անգամ մի քանի րոպե։ Իսկ թե որն է մեր խնդիրը, կարող եմ ասել, որ մենք այս պահին պարզապես պետք է պարտադրենք հրադադար։ Իսկ հիմա մեր բանակը զբաղված է այդ հրադադարի պարտադրմամբ՝ ծանր մարտերի միջոցով։ Մենք մեր հույսը պետք է դնենք միայն մեր բանակի վրա և միջազգային հանրության հետ մեծ հույսեր կապել պետք չէ։

— Այս պարագայում ինչ պետք է անի Սփյուռքը։

— Սփյուռքի անելիքը պետք է լինի այն, ինչով որ հիմա զբաղված է։ Այսինքն կա երկու հիմնական խնդիր։ Առաջինը` մեր շահերը, պայքարի իմաստը և բովանդակությունը հասցնելն է աշխարհին հնարավոր բոլոր մեթոդներով։ Եվ երկրորդը` ֆինանսապես աջակցելն է Հայաստանին։ Որովհետև կարող է այս ամենը վերածվել տևական պատերազմի և այդ աջակցությունը մեզ համար կարող է լինել անգնահատելի։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular