ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քադիրովը հայտարարել Է, որ Գրոզնիում ոչնչացված ահաբեկիչները ժամանել են Սիրիայից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գրոզնիի Օկտյաբրսկի շրջանում հատուկ գործողության ընթացքում ոչնչացված ահաբեկիչները Չեչնիա են ժամանել Սիրիայից՝ ահաբեկչություններ իրականացնելու համար։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ռամզան Քադիրովը։

«Վերջին շրջանում այդ «շայթանները» փախուստի մեջ էին Ռուսաստանի սահմաններից դուրս, թաքնվում Էին Սիրիայում և այլ երկրներում։ Իսկ հիմա, պատվեր ստանալով իրենց արևմտյան հովանավորներից, նրանք վերադարձել են և որոշել են մի շարք ահաբեկչություններ իրականացնել»,- գրել է Քադիրովը:

Նրա խոսքով՝ զինյալները վաղուց են գտնվել օպերատիվ բազայում և հետախուզման մեջ են եղել։ Քադիրովը նաև հրապարակել է ահաբեկիչների տվյալները. նրանցից երեքը Գրոզնիի բնակիչներ են, գրանցված են Չեչնիայի Հանրապետությունում, չորրորդը նույնպես գրանցված է Չեչնիայում, նրա ծննդավայրի մասին տվյալներ չեն հաղորդվում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular