ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոմպեոն նշել է Ղարաբաղում ԱՄՆ-ի սպասելիքներն Ադրբեջանից և Հայաստանից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել հետևել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին Մոսկվայում ձեռքբերված հրադադարի պայմանագրին: Այս մասին հաղորդել է ռուսական «EADaily» կայքը:

«ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում իրագործել հրադադարի մասին համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները և դադարեցնել հարվածել քաղաքացիական շրջաններին, ինչպիսիք են՝ Ստեփանակերտը և Գյանջան: Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար և շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղ կարգավորման դիրքորոշմանը», - իր «Twitter»-յան էջում գրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

ԱՄՆ-ն Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային միջնորդության մեխանիզմի համանախագահ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ, Մոսկվայում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ անցկացված բանակցությունների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ խաղաղ կարգավորման շուտափույթ ձեռքբերման նպատակով, հոկտեմբերի 10-ի կեսօրից կրակը դադարեցնելու և սուբստանտիվ բանակցություններ սկսելու մասին:
Ադրբեջանում և Հայաստանում ռազմական դրություն է, հայտարարվել է զորահավաք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular