ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուզում եմ պարզ լինի բոլորիս համար, որ այս պատերազմի այլընտրանքը Արցախի տարածքները հանձնելու կոնկրետ օր նշելն էր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ուզում եմ պարզ լինի բոլորիս համար, որ այս պատերազմի այլընտրանքը Արցախի տարածքները հանձնելու կոնկրետ օր նշելն էր։ Մենք պետք է ինքներս մեզ հաշիվ տանք, որ սեթևեթելու հնարավորություն չկա՝ կամ կանգնում ենք ու մի բռունցք դարձած կռվում հիմա, կամ հետո Երևանի փողոցներում միտինգ չենք անում «հող հանձնելու» դեմ։ Այո՛, դաժան է, դժվար։ Այո՛ զրկանքներ ենք կրում ու ցավալի կորուստներ։ Բայց ո՞վ է ասում, որ բոլոր իրավունքները, շահերն ու երազանքները մատուցվում են սկուտեղի վրա։ Կա՛մ մենք էդքան կանք, որ դեմ լինենք հող հանձնելուն, կա՛մ չկանք։ Երրորդ տարբերակ չկա։ Ուրեմն ամեն մեկս պիտի հիմա մեզ հաշիվ տանք ի՞նչ ենք ուզում։

Ինսունականներին շատ կոնկրետ մարդիկ որոշել են, որ մենք էդքան կանք ու սոված, տկլոր, անլվա, առանց զենք, առանց լույս, առանց գազ, առանց կապ, ծերանալով ու մեռնելով ապացուցել են դա։ Կեսին քարոզելով, կեսին համոզելով, կեսին զոռով, կեսին ծեծելով, կեսին սպանելով թույլ չեն տվել հանրությանը գնալ դեպի պարտություն։ Հիմա փորներս կուշտ, լույսներս վառ, տուններս տաք, հագած-կապած, զինված ու կազմակերպված մենք էդքան կա՞նք թե չէ։

Այո՛, կորուստներ ունենք, այո՛ դժվար է դիմանալը, բայց պիտի դիմանանք, որովհետև Ադրբեջանում կորուստներ կան կրկնակի, դժվար է կրկնակի ու պարտվելու է նա, ով առաջինը հոգում կպարտվի, ով առաջինը կթուլացնի պրկված նյարդը, սեղմված բռունցքը։ Սա խելքի ու նյարդերի պատերազմ է։ Դիմացեք ու տրամադրվեք, որ երկար ենք դիմանալու, դիմացեք ու իմացեք, որ առջևում են ամենամեծ դժվարություններն ու ամենափառահեղ հաղթանակները։

Եվ էլի ու էլի, ամեն անգամ՝ հաղթանակի գլխապտույտի ու կորստի դառնության մեջ մի՛շտ կրկնեք մտքում, որ «վաղը կարող է ամեն բան փոխվել»։

Պինդ գրկում եմ բոլորիդ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular