ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի շարք գերատեսչություններում ստուգումները կասեցվել են. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը որոշում է կայացրել մի շարք գերատեսչություններում ստուգումները կասեցնելու վերաբերյալ: Պատճառը սեպտեմբերի 27-ին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումն է: Իսկ մինչ այդ՝ նշենք, որ Հաշվեքննիչ պալատը սկսել էր ուսումնասիրել Ջրային կոմիտեի վեց ամիսների գործունեությունը: Բացի այս, Հաշվեքննիչ պալատը կասեցրել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի այս տարվա բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կասեցվել է նաև Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների վեց ամիսների հաշվեքննությունները: Ի դեպ, այս ցանկում ներառված են նաև Արտաքին գործերի նախարարությունը, Վանաձորի, Գյումրու քաղաքապետարանները:

Այս և այլ գերատեսչություններում ստուգումները կասեցնելու վերաբերյալ որոշումը Լևոն Յոլյանը կայացրել է սեպտեմբերի 30-ին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular