ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանին ազատ արձակելու հանրային պահանջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին, երբ ողջ հայությունը պայքարում է ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից սանձազերծած պատերազմի չեզոքացման դեմ, երբ ողջ հայությունը պայքարում է իր վաղվա օրվա համար, ժամանակն է մի կողմ դնել բոլոր կուսակցական տարաձայնությունները, սառեցնել այդպես էլ որևէ լուրջ հիմնավորմամբ չփաստարկված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը և խորհրդարանական երկրորդ մեծ ուժի առաջնորդի կալանավորման որոշումը փոխել, քանի որ արդար չէ, երբ այս օրերին իր մեծությամբ առաջին ըննդիմադիր կուսակցության առաջնորդը դեռ գտնվում է ճաղերի հետևում: Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է երկրի թիվ մեկ պաշտոնյան հանդիպում-խորհրդակցություններ անցկացնել ոչ միայն խորհրդարանական ուժերի, այլև արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների, այդ թվում նախկին իշխանական կուսակցությունների՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ, այն դեպքում, երբ երկրի մեկ այլ խոշոր կուսակցության առաջնորդ շարունակում է մնալ կալանքի տակ:

Համաձայնեք, որ պատերազմական ներկա իրավիճակում և բարդ աշխարհաքաղաքական վերաձևումների ժամանակաշրջան ապրող Հայաստանի իշխանությունների կողմից ազնիվ մոտեցում չէ, երբ անտեսվում կամ երկրորդ պլան է մղվում Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հարցը: Հարկավոր է նրան ևս հնարավորություն տալ. երկրում և երկրի սահմաններից դուրս բավականին ռեսուրս և կապեր ունեցող քաղաքական գործիչը ևս հնարավորություն ունի մասնակցել ոչ միայն երկրի ներկայի ու ապագայի մասին քննարկումներին, այլև իր գործուն մասնակցությամբ կնպաստի արցախա-ադրբեջանական պատերազմական գործողությունների կասեցմանն ուղղված ջանքերին: Սա ոչ միայն քաղաքական մթնոլորտի առողջացման առումով օգտակար կլինի երկրի ներքաղաքական կյանքը բարելավելու համար, այլև բխում է հասարակական պահանջից: Ժամանակն է վերանայել նախկին քայլերն ու փորձել ավելի հավասարակշռված ու հասարակությունը միավորող քայլեր իրականացնել, ինչն առաջին հերթին բխում է մեր երկրի շահերից:

Գայանե Ավետիսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular