ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է` ո՞վ էր Ռուսաստանից «թիվ 1 բորտով» Հայաստան ժամանել և ինչո՞ւ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ Ռուսաստանից «թիվ 1 բորտով» Հայաստան ժամանած պաշտոնյայի այցի և նպատակների մասին թեև այդպես էլ որևէ պաշտոնական հայտարություն չեղավ, սակայն, շրջանառվեցին տարբեր պաշտոնյաների անուններ և վարկածներ: Տեղեկատվական դաշտ հասած միակ լուրն այն էր, թե իբր՝ Հայաստանում անցկացվելիք գագաթնաժողովից առաջ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով Ռուսաստանից բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանել:Այլ տեղեկություն այդպես էլ չեղավ:

Սակայն, 1or.am-ին հասած տեղեկությունների համաձայն, պարզվում է, որ գագաթնաժողովից առաջ Հայաստան ժամանած պաշտոնյան Դմիտրի Կոզակն է եղել, որը ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալն է և զբաղվում է ճգնաժամային իրավիճակներում հետխորհրդային պետությունների և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ:

Մեր տեղեկություններով Հայաստանում քննարկվել է հարցերի բավական լայն շրջանակ, այդ թվում՝ հոկտեմբերի 9- ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվայում կայանալիք հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու հետ կապված հարցեր: Նշենք նաև, որ օրեր անց Դ. Կոզակն այցելել է նաև Ղրղզստան, որտեղ օրեր առաջ ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով երկրում անկայուն իրավիճակ է ստեղծվել:

Սարգիս Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular