ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իլհամին ծանր ժամանակներ են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում բավական խորքային հետևանքներ ունեցող գործընթացներ են, որոնց հետ չի կարելի կատակել և պետք է հնարավորինս լուրջ վերաբերվել, և ամենակարևորը՝ հստակ հետևություններ անել։ Եթե Արրցախն այս դիմակայությունում հաղթի, ապա հնարավոր է երկու տարբերակ՝ հեղաշրջում Ադրբեջանում և Ալիևի հեռացում կամ Ալիևի իշխանության պահպանում և հեղաշրջման կասեցում: Առաջին տարբերակը հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խիստ հակամարտության շարունակության դեպքում, որը կհասցնի ռեսուրսների լիակատար սպառման, և հարձակվող երկրին ռազմական փակուղու առջև կկանգնեցնի: Երկրորդ տարբերակը հնարավոր է, եթե պատերազմը դադարեցվի մինչև հարձակման ճգնաժամի գագաթնակետին հասնելը և հակամարտությունը բանակցությունների ձևաչափ տեղափոխելու դեպքում:

Ըստ էության՝ ԼՂ-ում անմիջական ռազմական փակուղու դեպքում Ադրբեջանի ներկայիս միտումների դեպքում չափազանց շատ ռազմական կորուստներ են առաջանում, որոնք չեն արդարացվում հաղթանակով, քանզի այն չի տրվում: Այդ ժամանակ ընդդիմությունը՝ ի դեմս «Մուսավաթ», «Ադրբեջանի ազգային ճակատ» կոալիցիայի և նրանց հարող մի շարք կուսակցությունների, հեռացնում է Ալիևին, որը պատասխան կտա ամեն ինչի համար: Առավելևս, որ այդ կուսակցություններն ատում են Ալիևների կլանը դեռևս Ալիև ավագի իշխանության ժամանակներից և առիթ են փնտրում նրան հեռացնելու համար: Եթե հարցին նայենք ավելի խորքային, ապա ակնհայտ է, որ անձամբ Ալիևը թուլացած կերպար է, Փաշաևների կլանը, որից սերվում է Մեհրիբանը, ավելի ազդեցիկ է, քան Ալիևներինը, իսկ «Մուսավաթ»-ն ավելի մոտ է Թուրքիային, քան Ալիևը և նրա «Նոր Ադրբեջան» կուսակցությունը: Խնդիրն այն է, որ վերոնշյալ կուսակցությունները գաղափարախոսության կուսակցություններ են, իսկ Ալիևինը՝ իշխանության դասական գաղափարազուրկ և շահամոլ կուսակցություն, որն անմիջապես կքանդվի պարտության առաջին նշանների դեպքում: Առավելևս, որ կոռուպցիան Ադրբեջանում էլիտայի ձևավորման հիմքն է դեռևս ԽՍՀՄ վաղ ժամանակներից:

Արցախում Ադրբեջանի երկրորդ ռազմական անհաջողությունն ավելի ուշ կարող է մեծ խնդիրներ առաջացնել Ալիևի համար, դա կլինի այն ժամանակ, երբ բոլորն ուշքի գան և սկսեն հարցեր տալ՝ «ի՞նչ էր դա», «ի՞նչ անել», «ո՞վ էր մեղավոր», «ո՞վ պետք է պատասխան տա ադրբեջանցիների թափված արյան համար»․ այնպես որ Իլհամին ծանր ժամանակներ են սպասվում: Ըստ ամենայնի՝ ներկա դրությամբ հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված այս արյունահեղությունը և քաոսը կարող է կանխել և ստատուս-քվո հաստատել բացառապես Ռուսաստանը։ Ռուսաստանի համար ձեռնտու է կանխել աղետն Անդրկովկասում և նրա շրջափակումը Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից: Բոլորը փաստացի պահպանում են իրենց դիրքերը, և դա կարելի է անվանել լավագույն ելքը բոլորի համար, բացի Թուրքիայից: Էրդողանը կփորձի դիվանագիտական բղավոցներով և ցուցադրական ակտիվությամբ կոծկել իր քաղաքական պարտությունը, սակայն դա իր ներքին լսարանի համար: Աշխարհում բոլորը կգրանցեն նրա պարտությունը, և դա դեռևս կանդրադառնա թուրքական գլոբալ օրակարգի վրա:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular