ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը անտեսում է Ռուսաստանի կոչերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է։

- Պարոն Գրիգորյան, Ռուսաստանի ՊՆ-ն կրակի անհապաղ դադարեցման շուրջ բանակցություններ է վարում։ Սերգեյ Շոյգուն քննարկումներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ։ Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք Ռուսաստանն արդեն անցնում է գործնական քայլերի։ 

— Այն, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ պատերազմ չլինի, դա մեզ համար դրական  և շատ լավ է, որ գնում են կոնկրետ քայլերի։ Բայց, որքանով որ ես հասկանում եմ Ադրբեջանը չի հարգում Ռուսաստանի դիրքորոշումը, և Ադրբեջանը, որպես պետություն, արհամարհում է Ռուսաստանին։ Շոյգուն երեկ խոսեց, իսկ այսօր ադրբեջանցիք կրակեցին նաև Հայաստանի տարածքին, ռմբակոծեցին և շարունակում են բավականին լուրջ մարտական գործողություններ իրականացնել, իսկ դա նշանակում է, որ իրենք ասում են այն, որ ռուսների ասածը իրենց համար ոչինչ չի նշանակում։ Մենք բոլորս, ինչպես նաև լրատվամիջոցները պետք է դրա վրա հատուկ ուշադրություն դարձնեն և հստակ ցույց տան, որ Ադրբեջանը անտեսում է Ռուսաստանի կոչերը և բացահայտ անտեսում է նաև միջնորդությունը ոչ միայն ԵԱՀԿ մինսկի խմբի, այլ նաև Ռուսաստանի։ Եվ շատ կարևոր է, որ Ռուսաստանը դա իմանա։

- Մենք հիմա ականատես ենք լինում, որ ամերիկահայությունը բողոքի քայլերթ է կազմակերպում ընդդեմ թուրքա-ադրբեջանական ագրեսիայի։ Այս գործողությունները ի՞նչ կարող են տալ, և ի՞նչ արձագանք պետք է սպասել ԱՄՆ-ից։

— Նախ ուզում եմ ասել, որ սփյուռքահայությունը շատ ակտիվ է գործում, ու մենք բոլորս  պետք է և՛ ուրախ լինենք, և՛ շնորհակալ լինենք, և՛ հպարտանանք այդ ամենով։ Եվ ես խնդրում եմ սփյուռքահայությանը, որ ակտիվանան և շարունակեն իրենց պայքարը այդ ագրեսիայի դեմ։ Չկա զինադադար և մարդիկ չպետք է հավատան, որ ամեն ինչ հանգստացավ։ Ինչ վերաբերում է ամերիկահայերի տարբեր քաղաքներում ակտիվ  հավաքներին, ոչ միայն Լոս Անջելեսի այդ մեծ հանրահավաքի, այլ նաև մյուս քաղաքներում իրականացվող հանրահավաքի ես պետք է ասեմ, որ մեր ամերիկահայերը անպայման պետք է ստիպեն, որ ԱՄՆ-ի ադմինիստրացիան ավելի ակտիվ արձագանքի։ Այն պաշտոնական արձագանքը, որ հնչեց կարող եմ ասել, որ վատը չէր և ես դա դրական եմ գնահատում, բայց որ ավելի ակտիվ լինի, և ԱՄՆ-ն ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի, ապա Ադրբեջանը կկանգնի, և ուրեմն ամերիկահայերի քայլերը շատ անհրաժեշտ են ու պետք է շարունակվի։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular