ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք չէ գերտերությունների միջանցքներում արդարություն փնտրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքականության մեջ, հատկապես աշխարհաքաղաքական ձևաչափում արդարությունը, որպես կատեգորիա գտնվում է կա՛մ ամենավերջին կետում, կա՛մ դրան հղում է արվում, երբ առաջ է գալիս մանևրերելու ցակություն: Այնպես, որ սպասել, որ այս կամ այն գերտերությունը հանուն արդարության կարող է իրեն թույլ տալ իրականությունը բարձրաձայնել, այն էլ լոկ այն պատճառով, որ ցույց տա, թե արդար է՝ պարզ խաբկանք է:

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ընթացող լայնածավալ պատերազմը, որը արդեն ընթանում է 18 օր ու գիշեր, ցույց տվեց, որ գերտերությունների ղեկավարները, միջազգային ռազմական կենտրոնների ղեկավարները, շատ լավ գիտեն, թե ինչպես և ինչու են ահաբեկիչները հայտնվել ադրբեջանական զինված ուժերում, ով է իրականում պատերազմում հայկական բանակի դեմ, բայց, ահաբեկչական հռչակված և ցեղասպանական նկրտումներ ունեցող երկրների ձեռքը բռնելու կամ կոնկրետ քայլ նախաձեռնելու՝ պատրաստ չեն:

Դրա փոխարեն կարող են ընդամենը խորը շունչ քաշել, մտահոգվել, վշտանալ, բայց այլ քայլ անել չեն կարող, քանի որ գերտերություններն այնքան են խճճվել աշխարհաքաղաքական տարբեր խաղերի մեջ, որ իրենք էլ չեն կարողանում շատ հարցերից գլուխ հանել: Ուստի ժամանակն է մի կողմ թողնել գերտերությունների միջանցքներում արդարություն փնտրելու հույսը և գործի դնել սեփական ուղեղային կենտրոնները:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular