ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը երազում է Թուրքիային տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երազում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ տեսնել Թուրքիային: Այս մասին հաղորդել է «РИА Новости»-ն:

-ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, և մենք չգիտենք, թե ինչն է դարձել նրա այդ կազմով ստեղծման պատճառը: Այդ խմբում կան երկրներ, որոնք մուտք չունեն տարածաշրջան և այնտեղ ոչ մի ազդեցություն չունեն: Եթե մենք ցանկանում ենք լուծել այս հակամարտությունը, ապա այստեղ պետք է լինեն այնպիսի երկրներ, որոնք կարող են ծառայել իրական հաշտեցմանը: Իհարկե, այս դերում մենք տեսնում և ողջունում ենք Թուրքիային, - ասել է Ալիևը:

Ըստ նրա՝ «կապ չունի՝ դե յուրե, թե՝ դե ֆակտո, կարևորը, որ Թուրքիան լինի այդ բանակցությունների սեղանի շուրջ»:

Ալիևն ասել է, որ առանց Թուրքիայի, որն ակտիվորեն մասնակցում է տարածաշրջանի գործերին, հնարավոր չէ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular