ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռյաբկովը չի բացառել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեմ առ դեմ շփումները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ ստեղծված հարցում ԱՄՆ-ի հետ դեմ առ դեմ շփումները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ։ «Լեռնային Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի հետ շփումները կշարունակվեն։ Միանգամայն թույլատրելի եմ համարում առկա շփումները՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից, այդ թվում նաև մինչև ընտրությունները»,- ասել է նա։

Ռյաբկովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Պետդեպարտամենտի մեկնաբանություններում բացակայում է Ռուսաստանի որևէ հիշատակումը, նրա դերը հակամարտող կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության հարցում․ «Մենք մեզ համար նշել ենք դա որպես փաստ, բայց դա չի խանգարի այդ խնդրի բովանդակային մասով ամերիկացիների հետ երկխոսությանը», - նշել է բարձրաստիճան դիվանագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular