Ձևավորվում է Ծառուկյանին ազատ արձակելու հանրային պահանջ. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանի ու Արցախի համար ծանրագույն այս օրերին մշտապես խոսվում է համախմբվածության, միասնականության, յուրաքանչյուրի հնարավորություններն ի նպաստ մեր հաղթանակի ներդնելու մասին: Առաջին իսկ օրից ընդդիմադիր բոլոր ուժերը համախմբվեցին այս գաղափարի շուրջ: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, շատերի համար անհասկանալի է, որ ներկա վիճակում դեռևս կալանքի տակ է ԱԺ երկրորդ ուժի ղեկավարը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, թեպետ սոցցանցերում և ընդհանրապես հանրության մեջ առկա տրամադրությունները ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ առկա է նրա խափանման միջոցը փոխելու հանրային պահանջ:
Դեռևս հոկտեմբերի 6-ին Հայաստանի 13 կուսակցություններ գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը: Կուսակցությունները հատուկ շեշտել էին, որ այս օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանքում պահելը չի բխում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շահերից։ Այս օրերին Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու մասին են բարձրաձայնում նաև բազմաթիվ անհատներ, նույնիսկ այնպիսիք, որոնք, մեղմ ասած, Գագիկ Ծառուկյանի կողմնակիցը չեն, եթե չասենք հակառակը: Նրանք, չքննարկելով առաջադրված մեղադրանքի ճիշտն ու սխալը, փաստում են, որ դա այն մեղադրանքը չէ, որի համար կարելի է մարդուն պահել կալանքի տակ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում