ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այս փուլում, սակայն, արձանագրվեց մի տարօրինակ հանգամանք: Ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը» - հիմա էլ այս մուննաթ ենք գալիս գերտերությունների վրա, թե այնքան հիմար են, որ չեն հասկանում իրենց շահը ու ճիշտ չեն գնահատում վտանգը։ Հիմա էլ նրանց ենք մեղավոր նշանակում։

Բայց սա նաեւ խոստովանություն է, որ հայաստանցի գեոստրատեգները իրենց հույսը դրել էին ռազմավարական բալանսի տեսության վրա, ենթադրել են, որ այն հաստատվել է, եւ իրենք այդ ֆոնի վրա լուրջ դիվանագիտական ջանքեր կիրառելու կարիք չունեն։ Այս ֆոնի վրա իրենք կարող են բանակին ելակ կերակրել, Ադրբեջանի ժողովրդին դիմել, զրո կետից սկսել, ասել, որ ապրիլյանի ժամանակ բահերով են կռվել, մի խոսքով «լավ տղա» խաղալ ու զինվորական շորերով փիառվել։

Որ տարիներ շարունակ սեղանի վրա է եղել Լավրովի պլան, մադրիդյան կարգավորում եւ այլ նմանատիպ փաստաթղթեր, հայ գեոստրատեգները համարել են Ադրբեջանի դեմը գցած մի զբաղմունք, «մուկն ու կատու» խաղ, որը տեւելու է հավերժ, մինչ իրենք վայելում են իշխանությունը։

Ռազմավարական բալանսը նրբագույն գործիք է, այն պահանջում է ամենաճշգրիտ հաշվարկներ եւ չի հանդուրժում նման դիլետանտիզմ։ Ռազմավարական բալանսը նաեւ դինամիկ իրավիճակ է, այն պահանջում է ամեն րոպե ուշադրություն, ամեն չնչին փոփոխության դեպքում ճշգրտումներ, եւ բալանսի պահպանման համար անդուլ աշխատանք։ Ռազմավարական բալանսը նաեւ չի հանդուրժում, երբ դու քո «մաչոյության» պատճառով վարկաբեկում ես այն անվտանգության կառույցը, որտեղ ինքդ ես գտնվում, ծաղրում ես քո հիմնական ռազմավարական գործընկերոջը, ենթադրելով, թե նա փախչելու տեղ չունի՝ միեւնույն է, քո անվտանգությունն ապահովելու է։

Տղաներ եւ աղջիկներ, ձեզ տեղեկացնեմ, որ ռազմավարական բալանսը փոխվել է, ավելին՝ փոխվել է միջազգային հարաբերությունների mainstream-ը՝ լիբերալ գլոբալիզմից անցնելով ավելի լոկալ անվտանգային Realpilotik-ի։ Բազմիցս ենք ասել ու գոռացել այս մասին, գոնե հիմա ուշքի եկեք։

Թարգեք մուննաթ գալը ու գնացեք լուրջ աշխատեք դրսերում, մանավանդ՝ ռազմավարական դաշնակցի հետ։ Ձեր անգրագետ աշխարհքաղաքականության պատճառով իրավունք չունեք երկիրը կործանել։

 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular