ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ եք անտեսում Հադրութում գազանաբար սպանված կնոջը և նրա հաշմանդամ որդուն. Ռուբեն Մելիքյանը՝ Շոմբի Շարպին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընկերներ, սոցիալական ցանցերում երեկ ուշ երեկոյան «պարսավանքի արշավ» սկսելուց մոտ մեկ ժամ անց Հայաստանում ՄԱԿ մշտական ներկայացուցիչը հանդես եկավ թվիթով, որում հայտնեց իր վշտացածությունը՝ Վարդենիսում 14-ամյա տղայի թիրախավորման ու վիրավորման կապակցությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

Նա, նաեւ հավելել է. «Փաստորեն, պարոն Շոմբի Շարպը վշտացած է միայն այս մեկ դրվագով և փաստորեն ամենևին վշտացած չէ Արցախում քաղաքացիական բնակչության թիրախավորման, 31 քաղաքացիական անձանց (այդ թվում՝ կանանց, երեխաների) մահով, 100-ից ավել քաղաքացիական անձանց ծանր վիրավորումով, դպրոցների, եկեղեցու թիրախավորմամբ, կենսական ենթակառուցվածքների դեմ հարվածներով։

Իհարկե, ոմանք կասեն՝ ՄԱԿ-ն ունի կանոններ, էսպես, էնպես։

Բայց չէ՞ որ ՄԱԿ-ն ունի նաև սկզբունքներ։ ՄԱԿ-ի Կայուն զարգացման սկզբունքներից երկրորդը շատ խոսուն է - Leave No One Behind. «Ոչ ոք չպետք է անտեսվի»։

Բա ինչու՞ եք անտեսում Ստեփանակերտի ու Արցախի մյուս բնակավայրերի քաղաքացիական անձանց։ Ինչու՞ եք անտեսում Հադրութում գազանաբար սպանված կնոջը և նրա հաշմանդամ որդուն։ Ինչու՞:

Կարծում եմ՝ պարոն Շարպին և նրա գործընկերներին պետք է հիշեցնել Leave No One Behind սկզբունքը»։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular