ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան խաղում է նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրի նյարդերի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Այն, որ Թուրքիան որոշել է ողջ աշխարհն իրար խառնել՝ նորություն չէ, բայց ուշագրավ է, որ որոշել է հաշվի չառնել նաև ՆԱՏՕ-ի անդամ երկիր լինելու գործոն: Անտեսելով ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ երկիր լինելու փաստը` թուրքական իշխանությունները հանդգնել են անգամ այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության հարցն ատեսելու հաշվին ևս ինքնահաստատվել: Պարզվում է՝ չորեքշաբթի գիշերը թուրքական իշխանությունները Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել են Մոսուլից հյուսիս ընկած թուրք-իրաքյան սահմանի վրա և հրաժարվել են տրամադրել ավելի վաղ հաստատված թռիչքի թույլտվությունը: Ըստ հունական պաշտոնական աղբյուրների՝ ինքնաթիռում գտնվել է Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, որը Աթենք վերադառնալիս է եղել: Այս մասին հաղորդել է անգամ Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը, նշելով, որ այն դուրս է երկու երկրների միջև առկա բարիդրացիության շրջանակներից և խախտում է դիվանագիտական վարքի կանոնները:
 
Ստացվում է, որ թուրքական իշխանությունները միայն մեկ նպատակ են հետապնդում՝ հնարավոր բոլոր ձևերով խառնել բոլոր երկրների անդորրը և հնարավորինս շատ գլխացավանքներ առաջացնել բոլորի համար՝ հաշվի չառնելով անգամ ռազմաքաղաքական կամ դիվանագիտական պարտավորությունները: Ուշագրավ է, սակայն, որ նման գործընկեր ունենալու հարցն այնքան էլ չի հուզում ՆԱՏՕ-ի ղեկավարությանն ու Եվրամիությանը, որոնք, փաստացի աչք փակելով թուրքական գործոնի վրա, ջուր են լցնում ագրեսորա-ահաբեկչական նկրտումներ ունեցող երկրի ղեկավարի գործողությունների ջրաղացին:
 
Ի դեպ, Արցախի սահմանի ողջ երկայնքով թուրք-ադրբեջանական ահաբեկչական պատերազմական գործողությունների առնչությամբ միջազգային կառույցների ոչ կառուցողական աշխատանքին օրերս անդրադարձավ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, շեշտելով, որ՝ «ՆԱՏՕ-ի անդամ երկիրը չի կարող կապ ունենալ ՆԱՏՕ-ի հետ կապ չունեցող հակամարտության հետ՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի կողմից վերապատրաստված զինվորականներին, ժամանակակից տեխնիկան ու տեխնոլոգիաները: Սա մեծ խնդիր է Եվրամիության, ՆԱՏՕ-ի համար:
Արդյո՞ք ՆԱՏՕ-ն թույլ է տվել իր անդամին անել այն, ինչ նա անում է հիմա, եթե այո՝ թող ասեն մեզ, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ են թույլ տալիս, որ այս ամենը տեղի ունենա»: Ստացվում է՝ Թուրքիան ձեռնոց է նետել ոչ միայն հայ ժողովրդին, այլև ողջ աշխարհին, իսկ գերտերությունները իրենց օգուտն ու վնասը հաշվելու քողի տակ փորձում են թաքցնել սեփական անկարողությունը: Հակառակ դեպքում որպես անհավասարակշիռ և անկայունություն արտադրող գործոնի՝ վաղուց արդեն սանձած կլինեին թուրքական իշխանությունների թե՛ ախորժակը, թե՛ ցանկությունները:
 
Արմինե Գրիգորյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular