ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական բանակի շատ կորուստներ ունենալը բխում է Թուրքիայի շահերից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի կարծիքով այս պահին ամենակարևորը պատերազմական գործողությունների դադարեցումն է, որի մասին խոսել է նաև Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Բայց, մինչ այս պահը դեռևս հնարավոր չի եղել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական անգրեսան դադարեցնել:

«Եթե այս պահին Թուրքիան, Ադրբեջանը ահաբեկիչների հետ միասին հայերին ոչնչացնելու քաղաքականություն են վարում, այդ դեպքում հարց է ծագում, արդյո՞ք կարիք կա խոսել բանակցությունների սեղանին դրված այս կամ այն հարցի մասին: Իմ կարծիքով ներկայումս ճիշտ և տեղին չէ այդ մասին խոսելը, քանի որ Արցախի դեմ հրահրված պատերազմը կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, ինչին ձգտնում են Ադրբեջանը և Թուրքիան, թեև Արցախը մինչև վերջին շունչը պատրաստ է պայքարել իր հայրենիքը պաշտպանելու համար»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Դ. Բաբայանը:

Նրա կարծիքով՝ մեկ բան ակնհայտ է, որ վերադարձ անցյալին չկա, քանի որ ագրեսոր երկրները միջազգային ահաբեկիչների հետ քանդել են ու հարված են հասցրել նաև բանակցային գործընթացին: Պետք է հաշվի առնել նաև, որ ի դեմս Թուրքիայի՝ մենք գործ ունենք հարյուրամյակների պատմություն և աշխարհաքաղաքական փորձ ունեցող երկրի հետ, որը յուրաքանչյուր քայլ ձեռնարկելու դեպքում փորձում է մի քանի այլ հարց ևս լուծել:

«Դժբախտաբար Թուրքիային հաջողվել է մտնել Անդրկովկասյան տարածաշրջան, քանի որ այն այլևս Ադրբեջանից կամավոր դուրս չի գա: Ուշագրավ է նաև, որ Ադրբեջանի արտգործնախարարը իր թվիթերյան էջում գրել է, որ իրենք չունեն թուրքական զինվորականներ, քանի որ նրանց բոլորին տրամադրվել է Ադրբեջանի քաղաքացիություն: Եվ սա արդեն խոսում է այլ իրականության մասին: Ասեմ ավելին՝ ինչքան ադրբեջանական բանակը շատ կորուստներ ունենա, այնքան դա բխում է Թուրքիայի շահերից: Ինչքան շատ լինեն կորուստները այնքան ալիևյան կլանի իշխանության մնալու հավանականությունը կփոքրանա: Այսինքն, Ադրբեջանն արդեն իսկ վերածվել է թուրքական վիլայեթի և եթե մի քիչ էլ անցնի, կդառնան թուրքական գաղութ: Այնպես որ աշխարհաքաղաքական բազմաշերտ զարգացումներ կարող են տեղի ուենալ, բայց չեմ կարծում, որ այս ամենը կարող է անտեսվել ուժային կենտրոնների կողմից»,- ասաց Դ. Բաբայանը:

Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդականի կարծիքով՝ պետք է հաշվի առնել նաև, որ Թուրքիայի ներգրավվածությունը այս հակամարտությանն ամբողջությամբ տակնուվրա է արել աշխարհաքաղաքական շատ հարցեր, բայց, որ վերադարձ անցյալին չի կարող լինել, դա ևս միանշանակ է:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular