ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը ահաբեկիչների գործողություններին չափազանց բացասական է անդրադարձել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը Իրանագետ Գարիկ Միսակյանն է։

— Պարոն Միսակյան, պատերազմի ընթացքում Արցախի նախագահը հակաահաբեկչական կոալիցիա ձևավորելու կոչով հանդես եկավ։ Ըստ ձեզ Իրանը որքանով կարող է այդ կոչին ընդառաջ գնալ և ներգրավվել հակաահաբեկչական պայքարում։ Ընդհանրապես, Իրանում տրամադրություններն ինչպիսի՞ն են։

— Ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմից սանձազերծված պատերազմի հենց առաջին օրերին ահաբեկչական խմբերի ներգրավվածության մասին լուրերը Իրանում բացասաբար ընկալվեցին։ Բացի այն, որ Իրանը բարձր մակարդակում և նախագահի, և ԱԳ նախարարի մակարդակում հայտարարեց, որ դատապարտում է պատերազմական գործողությունները և կողմերին հորդորեց բանակցել նաև նույն մակարդակում՝ նախագահի, ԱԳ նախարարի, ռազմական ղեկավարության և զորքերի միջոցով հայտարարություններ եղան տարածաշրջանում ահաբեկիչներին ներմուծելու անթույլատրելիության վերաբերյալ։ Նույնիսկ Իրանի հյուսիսային սահմանների մոտ զորքեր կենտրոնացվեցին՝ Իրանի սահմանների նկատմամբ հնարավոր ոտնձգությունը կանխելու նպատակով։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի նախագահի հայտարարությանը, ապա կարող եմ ասել, որ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը լուսաբանվեց իրանական մամուլում նաև պետական լրատվամիջոցներում և նախագահի խոսքը ահաբեկիչների վերաբերյալ և Թուրքիայի ու Իսրաելի միջամտության վերաբերյալ և Ադրբեջանին սպառազինություն վաճառելու վերաբերյալ ամբողջը լուսաբանվեց և բավականին դրական արձագանք եղավ։ Իսկ ինչ վերաբերում է ռազմական մակարդակում այդ հայտարարությանը պատասխանելուն, ինձ թվում է, որ եթե նման բան լինի դա պետք է արվի Հայաստանի Հանրապետության դիվանագիական կառույցների միջոցով, որովհետև Իրանը Արցախի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի այդ կոչին պատասխանելու համար։ Բայց, ընդհանրապես, Իրանը ահաբեկիչների գործողություններին չափազանց բացասական է անդրադարձել։

— Իսկ դուք ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես Իրանի դիրքորոշումը։

— Արցախյան այս իրավիճակի և պատերազմի հետ կապված Իրանը նախ շարունակեց իր հավասարակշռված դիրքորոշումը կախված բանակցությունների հետ։ Այսինքն այն դիրքորոշումը, որ մշտապես ասվում էր, որ Արցախյան հակամարտությունը չունի պատերազմական լուծում և այդ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ բանակցային ճանապարհով։ Այդ նույն հայտարարությունները կրկնվեցին։ Իսկ Իրանի մյուս դիրքորոշումը պատերազմի հետ կապված այն էր, որ անթույլատրելի էր հյուսիսային շրջաններում պատերազմը և արդեն շեշտեցինք, որ ահաբեկիչների մասնակցությունը այդ պատերազմում և Իրանի սահմանների հանդեմ որևէ ոտնձգություն անելու դեպքում իրենք Իրանի կողմից պատժվելու են։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular