Տվյալներ կան լիբիացի զինյալներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱնկախ լրագրող Լինդսի Սնելն իր Twitter-յան էջում հաղորդել է, որ Լիբիայից զինյալներին տեղափոխում են Լեռնային Ղարաբաղ՝ պատերազմին մասնակցելու համար:
Սնելը շեշտել է, որ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղ ուղարկված մոտ 300 սիրիացի զինյալներ ետ են վերադարձել Սիրիայի Արաբական Հանրապետություն:
Այսօր հաղորդել են, որ 52 սիրիացի զոհվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում: Նրանց մարմինները սիրիա-թուրքական սահմանային կետում փոխանցվել են հարազատներին:
Հոկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանները պատրաստվում են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Հայաստանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից կռվում են չորս հազար զինյալներ: «The Wall Street Journal»-ի տվյալների համաձայն՝ որոշ ժամանակ անց, հարյուրավոր վարձկաններ՝ կատաղի մարտերի պատճառով, խնդրել են ետ վերադառնալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը