Ադրբեջանի՝ ահաբեկիչների հետ համագործակցությունը, նորություն չէ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ահաբեկիչների հետ համագործակցությունը սկսել է դեռևս 1992-1994 թվականների Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Եվ այն, որ հիմա ադրբեջանա-թուրքական քարոզչական մեքենան փորձում է միջազգային հանրությանն ապակողմնորոշել, թե իբր Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններում չկան թուրքական մասնակցություն, ահաբեկիչ-վարձկաններ, չեն թիրախավորվում եկեղեցիները և քաղաքացիական օբյեկտներ, չի համապատասխանում իրականությանը:
«Ռուսաստանի արտաքին հետախուզության պետը ներկայացրեց, որ կան վարձկան ահաբեկիչներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ԱՄՆ պետքարտուղարը ևս խոսել են այդ մասին և Թուրքիային մեղադրել, որ վարձկաններով է ապահովում Ադրբեջանին»,-ասաց Հարությունյանը:
Այդ մասին են խոսում նաև այլ պետություններ՝ Ավստրիան, Հունաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը: Կան ապացույցներ, բայց, փաստորեն, հակառակորդը փորձում է հերքել անհերքելին: Հարությունյանը շեշտել է նաև, որ դա սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի պետությունների համար, ուստի միջազգային կառույցները ևս պետք է քայլեր ձեռնարկեն տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելու և անվտանգություն ապահովելու համար:
Նարեկ Բաբայան