ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դոլարի փոխարժեքն աճել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 15-ին, Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը գերազանցել է 78 ռուբլու շեմը: Այս մասին վկայում են բորսայի կայքի տվյալները:

Մոսկվայի ժամանակով 10:00-ին ամերիկյան արժույթը հասել է 78,05 ռուբլու: Իսկ 10:20-ին ամերիկյան արժույթը կրկին վաճառվել է 78 ռուբլուց պակաս արժեքով:

Հինգշաբթի օրն առևտրի սկզբում եվրոն ևս աճ է գրանցել: Եվրոպական արժույթի արժեքը բորսայի բացման ժամանակ աճել է՝ հասնելով 91,6 ռուբլու: 20 րոպե անց ռուբլին շահել է 10 կոպեկ, և եվրոյի կուրսը կազմել է 91,51 ռուբլի:

Ռուբլու փոխարժեքը սեպտեմբերի սկզբին կտրուկ թուլացել է Բելառուսում տիրող իրավիճակի, Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շուրջ սկանդալի ֆոնին: Ֆինանսների նախարարությունը ռուբլու անկման ֆոնին որոշում է կայացրել 2,3 անգամ մեծացնել արտարժույթի վաճառքի ծավալը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular