ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտուց նոր հարվածներ չի հանդուրժի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի իշխանությունները չեն հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի կողմից իրենց տարածքի վրա պարբերաբար կրկնվող հարվածները: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խատիբզադեն:

«Նման հարձակումները կրկնելու դեպքում Իրանը անտարբեր չի մնա», - նրա խոսքը մեջբերում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Դիվանագետը հավելել է, որ «սահմանային շրջաններում բնակվող Իրանի քաղաքացիների անվտանգության ապահովումը երկրի զինված ուժերի համար առաջնահերթ խնդիր է»:

Հինգշաբթի օրը ավելի վաղ IRIB-ն հաղորդել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության գոտուց արձակված ութ հրթիռ է պայթել Իրանում, որի հետևանքով մի քանի տուն է վնասվել, մեկ մարդ վիրավորվել է: Ընդհանուր առմամբ, ըստ IRIB-ի, հակամարտության սրման ընթացքում Իրանի տարածք է ընկել շուրջ 50 հրթիռ և արկ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular