ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակում սպանված 55-ամյա տղամարդուն եղբորորդին է հայտնաբերել տան դիմաց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շիրակի մարզի Շիրակ գյուղում հոկտեմբերի 24-ին սպանված 55-ամյա Լյովա Հաջյանին սեփական տան դիմաց արնաշաղախ վիճակում հայտնաբերել է նրա եղբոր որդին: NEWS.am-ի հետ զրույցում Շիրակի գյուղապետ Խորեն Հարությունյանը նշեց, որ երբ Լյովա Հաջյանին հայտնաբերել են՝ եղել է ողջ, մահացել է հիվանդանոցում:

Գյուղապետը նշեց՝ իրականում ինչ է տեղի ունեցել, դեռ պարզ չէ, հանգամանքները պարզվում են:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Շիրակ գյուղի բնակիչ 55-ամյա Լյովա Հաջյանին դանակահարված վիճակում հայտնաբերել են իր տան դիմաց եւ տեղափոխել Գյումրիի բժշկական կենտրոն:

NEWS.am-ին բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ տղամարդն իրենց մոտ է տեղափոխվել 17:35-ի սահմանում, նրա մոտ ֆիքսվել է կենսաբանական մահ: Հիվանդանոց տեղափոխված տղամարդու մոտ հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր կրծքավանդակի շրջանում եւ ճակատային եւ քթի շրջանի՝ սալջարդեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular