ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզվում է՝ ռուսների մեծամասնությունը պատրաստ է հրաժարվել բենզինից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս վարորդների մեծամասնությունը (57%) պատրաստ է հրաժարվել բենզինից՝ հօգուտ գազի: «Прайм»-ը հաղորդել է, որ «Автонет» ազգային տեխնոլոգիական նախաձեռնությունը համապատասխան հետազոտություն է անցկացրել:

Վարորդները դա կապում են գազի սարքավորումների, սպասարկման մատչելիության և քաղաքներում անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայության հետ: Պարզվել է, որ հարցվածների 41%-ը էլեկտրական տրանսպորտային միջոցների կողմնակից է, և դա կապված է օգտագործված էլեկտրական մեքենաների, ենթակառուցվածքների զարգացման, բենզինի բարձր արժեքի և թրենդի ժողովրդականության հետ: Հարցվածների միայն 2%-ն է պատրաստ ներքին այրման շարժիչից անցում կատարել ջրածնով աշխատող տրանսպորտային միջոցի:

Հուլիսին Ռուսաստանի վառելիքային միությունը Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը բողոքել է բենզինի մեծածախ գների բարձրացումից: Հումքի թանկացման պատճառների շարքում անվանել են այն, որ բենզինի և դիզելային վառելիքի պահանջարկն ավելի արագ է աճում, քան նրանց արտադրությունը:

Միությունը ԴՀԾ-ին խնդրել է վաճառահանման բոլոր ալիքներով աջակցել վառելիքի արտադրության և մատակարարման աճին, բորսայում ուժեղացնել բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի ստանդարտների վերահսկողությունը համաչափության և կանոնավորության ռեժիմներում՝ դրանց հետագա ավելացման հնարավորությամբ, նպաստել արտերկրից էժան հումքի ներմուծման շուտափույթ չեղարկմանը կամ մանրածախ վաճառքում սահմանափակել վառելիքի գնաճը:

 Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular