Ադրբեջանական քարոզչությունը անընդհատ իրեն հակասող նյութեր է տալիս
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ1or.am կայքի զրուցակիցը ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան է։
— Տիկին Անժելա, ադրբեջանական մամուլում անընդհատ խոսվում է նոր տարածքներ գրավելու և առաջխաղացում ունենալու մասին։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։
— Ես կհորդորեմ, որ հետևենք միայն մեր պաշտոնական տեղեկատվությանը, քանի որ մեր ՊՆ-ն պատշաճ կերպով տեղեկացնում է իրավիճակի մասին։
— Վերջերս ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախագահները հանդիպել են Մոսկվայում և հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերել։ Սակայն կարծես Ադրբեջանը խախտում է այդ պայմանավորվածությունը և մինչ օրս որևէ հրադադար չի պահպանել։ Ինչ կարող եք ասել, արդյոք հետագա օրերի ընթացքում կհաջողվի պահպանել հումանիտար հրադադարը։
— Ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը հրադադարը չի պահպանելու։ Քանի որ հրադադարը պետք է լիներ հումանիտար և իրենք պետք է իրենց դիերի մարմինները տեղափոխեին, իսկ մենք մեր տղաների և բնական է, որ Ադրբեջանը դա թույլ չէր տալու։ Բացի դա ադրբեջանական քարոզչությունը անընդհատ իրեն հակասող նյութեր է տալիս՝ մի դեպքում ասում է, որ իրենք պահպանում են հրադադարը, իսկ մյուս դեպքում սկսում է առաջնագծի իրենց հարձակումներից ինֆորմացիա տրամադրել՝ հակասելով ինքն իրեն։
— Առհասարակ ինչ կարող եք ասել ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի մասին։ Ինչ է իրականում այնտեղ կատարվում։
— Ադրբեջանական ԶԼՄ-ներում պաշտոնական քարոզչությունից զատ շատ քիչ ինֆորմացիա կարելի է ստանալ, որովհետև իրենց լրատվական դաշտը հիմա փակ է և վակում մեջ է և ցանկացած լրատվական, և քաղաքական ուժ, որը կփորձի խախտել իրենց պաշտոնական քարոզչությունը, գծից դուրս որևէ տեղեկատվություն հաղորդել՝ դրա համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ Դրա համար իրենք հիմա բավականին զգուշ են և իրենց լրատվական դաշտը պահում են հնարավորինս ստիրիլ, իրենց հասարակությանը չտեղեկացնելով իրական իրավիճակի մասին։
Սոնա Գիշյան