ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում իսլամիստը գլխատել է տղամարդուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տղամարդը գլխատվել է Ֆրանսիայի Վալ դ՛Ուազ բաժանմունքի համար անհայտ անձի կողմից: Սպանության հետաքննությանը միացել է դատախազության հակաահաբեկչական բաժինը: Այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը: Նյութը վերցրել ենք «РИА Новости»-ից:

Նշվել է, որ հարձակվողը գնդակահարվել է ոստիկանության կողմից: Միջադեպը տեղի է ունեցել մոտ 17:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 18:00-ին) ուսումնական հաստատության մոտակայքում:

«Parisien» թերթի նախնական տեղեկատվության համաձայն՝ սպանված տղամարդը ուսուցիչ է եղել, իսկ ենթադրյալ հանցագործը՝ աշակերտներից մեկի ծնողը: Ինչպես նշել է հրատարակությունը, վերջերս սպանվածը իր աշակերտներին խոսքի ազատության դասեր է տվել և ցույց տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular