ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ի նախաձեռնությամբ Երևանը զինվորականներ է ուղարկել Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի պատվիրակության հետ. Մանե Գեւորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնությամբ իր զինվորականներին ուղարկել է Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հետ ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմը, սակայն Բաքուն հրաժարվել է համանման քայլից: Այդ մասին ուրբաթ երեկոյան ՏԱՍՍ-ին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը:

«Երևանը դրական արձագանքեց Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը և ՊՆ ներկայացուցիչներին ուղարկեց Մոսկվա ՝ հանդիպելու ադրբեջանական կողմի հետ, որպեսզի համաձայնեցվի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմ: Բայց, մեր տեղեկություններով, Բաքուն իր ներկայացուցիչներին չի ուղարկել այս հանդիպմանը: Սա նշանակում է, որ Բաքուն , փաստորեն, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից և մերժումով  է պատասխանում Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը », - ասել է նա:

 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular