ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է Թուրքիայի կողմից անցկացված Ս-400 համակարգերի փորձարկումների արդյունքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սինոպ քաղաքի մոտակայքում թուրք զինվորականները զորավարժությունների ժամանակ խոցել են թիրախները՝ Ռուսաստանից գնված զենիթահրթիռային Ս-400 համակարգերի օգնությամբ: Այս մասին հաղորդել է ռազմական-դիվանագիտական աղբյուրը: Ալեքսեյ Դեգտյարևի հեղինակած հոդվածը վերցրել ենք «vz.ru» կայքից:

Ավելի վաղ թուրքական մամուլը հրթիռի արձակման տեսանյութ է հրապարակել սևծովյան Սինոպի շրջանում, որտեղ, ենթադրաբար, անցկացվում են Ս-400-ի փորձարկումները:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ ԶԼՄ-ները հաղորդել են՝ Թուրքիան ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղափոխել սևծովյան Սամսուն նահանգ, ենթադրաբար փորձարկումների համար: Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի ձեռքբերումը «կարևորագույն խոչընդոտ է հանդիսանում» ԱՄՆ-ի հետ նրա հարաբերություններում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաղորդել է, որ Թուրքիան պետք է սկսի զբաղվել ձեռքբերած ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի այլընտրանքի փնտրտուքով՝ դաշինքի անդամների ավիացիայի համար ռիսկ չառաջացնելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular