ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ վիճաբանության մեջ է ընկել Արծրուն Հովհաննիսյանը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

hraparak.am-ը գրում է.

Ժամկետային զինծառայողների համազգեստը խորհրդային ժամանակ կոչվում էր «խեբե», որը ռուսական «хлопчатобумажная ткань» արտահայտության հապավումն էր, այսինքն` բամբակյա գործվածք: Այն համարյա 100 տոկոսով բնական թելերից էր:

Մեր ժամկետային զինծառայողների համար ամառային համազգեստը կարում են ընդամենը 35 տոկոս բամբակ պարունակող գործվածքից: Ընդ որում՝ այն շատ արագ կորցնում է գույնը, փայլը, քրտնեցնում, իսկ ցուրտ գոտիներում չի պաշտպանում ցածր ջերմաստիճանից: Մեր թերթի հրապարակումն այս թեմայով ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի սրտով չէր:

Մենք համազգեստի վերաբերյալ բողոքներ էինք ստացել հայկական բանակի զինվորներից: Մեր տեղեկություններով, ս․թ․ հունիսին ժամկետային զինծառայողներին բաժանել էին ամառային ամենօրյա համազգեստ, որը կարված է ցածրորակ, առողջության համար վնասակար ու էժանագին կտորից, եւ գրել էինք, որ սա ներկայիս գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի նորամուծությունն է, եւ որ նախկինում ամառային համազգեստը կարվում էր գոնե 50 տոկոսով բնական կտորից:

Ճշտումների համար դիմել էինք ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, որը, սակայն, հրաժարվել էր մեզ պատասխանել եւ միայն մեր հրապարակումից հետո բարեհաճեց պարզաբանումներ տալ իր ՖԲ էջի ընթերցողներին: «Եթե անգամ որեւէ մեկը նոր է նման համազգեստ ստացել, իսկ անցած տարի այլ է եղել, ապա դա ուղղակի պահեստներում եղած հին համազգեստ է եղել, որի մեջ բամբակն ավելի շատ է եղել,- գրել էր Հովհաննիսյանն իր էջում։- Այսինքն՝ դա գեներալ Մովսես Հակոբյանի հետ որեւէ կապ չունի»:

Հետո նաեւ պաշտոնական պատասխան էր տեղադրել դարձյալ իր էջում. «ԶՈւ-ների անձնակազմի համար ամառային դաշտային համազգեստի գործվածքը ձեռք է բերվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, գործվածքի բաղադրությունը կազմում է 35% բամբակ եւ 65% պոլիէսթեր: Դաշտային համազգեստը, սկսած 2011թ.-ից, արտադրվել է նշված բաղադրությամբ գործվածքից:

Շարունակությունը` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular