ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թուրքիան լուրջ ռազմավարական սխալ թույլ կտա, եթե ընդունի Ուկրաինայի՝ «Ղրիմյան հարթակին» միանալու առաջարկը». Ղրիմի խորհրդարանի անդամ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան լուրջ ռազմավարական սխալ թույլ կտա, եթե ընդունի Ուկրաինայի՝ այսպես կոչված «Ղրիմյան հարթակի» մեջ մտնելու առաջարկը, հայտարարել է Ղրիմի խորհրդարանի Ժողովրդական դիվանագիտության և ազգամիջյան հարաբերությունների կոմիտեի ղեկավար Յուրի Գեմպելը, գրում է ria.ru-ն։

«Եթե Թուրքիան իսկապես միանա, այսպես կոչված, Կիևի «Ղրիմյան հարթակ» նախագծին, որն, ըստ էության, հակաղրիմյան միություն է, որը թշնամաբար է տրամադրված ղրիմցիների նկատմամբ, ապա լուրջ ռազմավարական սխալ թույլ կտա», - «ՌԻԱ Նովոստիին» ասել է Գեմպելը:

Նրա խոսքով՝ «ի դեմս Ռուսաստանի Թուրքիան կարող է ոչ միայն կորցնել հուսալի գործընկերոջ, այլև դադարել գրավիչ վայր լինել ռուս զբոսաշրջիկների համար»:

«Վստահ եմ, որ Ղրիմը մոտ ժամանակներս ավելի գրավիչ կդառնա զբոսաշրջիկների համար, քան թուրքական հանգստավայրերը»,- ընդգծել է Գեմպելը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է մասնակցել «բռնագրավված» Ղրիմի ապաշրջափակման վերաբերյալ հարթակին: Թուրքական կողմը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ բանակցային գործընթացին:

Այս մասին պատմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Զելենսկիի խոսքով՝ ինքն Էրդողանին հրավիրել է մասնակցել Ղրիմի ապաշրջափակման վերաբերյալ հարթակին, և Թուրքիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել նոր բանակցային ձևաչափին:

«Ես Թուրքիային հրավիրել եմ միանալ Ղրիմյան հարթակին: Դա ղրիմցիների իրավունքների պաշտպանության և թերակղզու ապաշրջափակման գործիք է: Շնորհակալ եմ ձեզ, պարոն նախագահ, որ պատրաստ եք աջակցել և լինել ակտիվ մասնակից»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Թուրքիան կարող է լուրջ դերակատարում ունենալ Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու գործընթացում, այդ պատճառով էլ Կիևը մտադիր է առաջարկել Անկարային մասնակցել Ղրիմյան հարթակին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ուկրաինայի նախագահն այցով գտնվել է Թուրքիայում: Նա բանակցություններ է ունեցել Էրդողանի հետ, որոնց արդյունքների հիման վրա Կիևի և Անկարայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր է ստորագրվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular