ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփի վարչակազմը պետք է զսպի Էրդողանի վտանգավոր խաղերը․ The National

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն, ըստ երևույթին, անելանելի դրության մեջ է դրել ԱՄՆ-ին, որը փորձում է չեզոք դիրք գրավել հակամարտության հարցում, սակայն ԱՄՆ ընտրությունների նախաշեմին գրեթե 1,5 միլիոն ամերիկահայեր ընտրողների կողմից ճնշումը կարող է թանկ արժենալ այդ դիրքորոշման վրա, գրում է The National թերթը։

Անդրադառնալով ԼՂ և մի շարք այլ հակամարտություններում Էրդողանի մասնակցությանը, հոդվածագիր Ռաղիդա Դերգամը նշում է, որ «Էրդողանն իր եսասիրության, նեոօսմանական և ծավալապաշտական քաղաքականության համար իրեն շրջապատել է ատելության և թշնամանքի օղակով, սակայն նրան, կարծես թե, ոչինչ չի կանգնեցնում»։

Նրա խոսքով՝ Էրդողանը հույսը դրել է այն հանգամանքի վրա, որ «Եվրոպան այժմ պառակտված է, իսկ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններով», ուստի հանգել է այն եզրակացությանը, որ ոչ մի տերությունը՝ ո՛չ Իրանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ ԱՄՆ-ն չեն ցանկանա պատերազմել իր հետ։

«Սակայն նրա ամբարտավությունը և վարձկանների օգտագործումը կարող է նրան պատասխան հարվածի կամ պատասխանատվության ենթարկել։ Այդ արտասահմանյան արկածախնդրությունները նրան պետք են, որպեսզի շեղեն իր երկրի ներսում անհաղթահարելի ներքաղաքական և տնտեսական ճգնաժամերը։ Բայց ինչ-որ մեկը պետք է նրան հիշեցնի, որ այսօրվա հաշվարկները վաղը կարող են պտուղ չտալ»,- ընդգծում է հոդվածագիրը։

Նրա խոսքով՝ «ԱՄՆ նախագահը պետք է րոպե հատկացնի Լեռնային Ղարաբաղի վտանգավոր իրադարձությունները դիտարկելու համար, որտեղ դիվանագիտական լուծման հույսը քիչ է, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը պնդում են ռազմական լուծում՝ կարծելով, որ դա վերջին շանսն է իրենց նպատակին հասնելու համար»:

Հոդվածի հեղինակի համոզմամբ՝ Թրամփի վարչակազմը պետք է զսպի Էրդողանի վտանգավոր խաղերը: Վարչակազմը պետք է ճնշում գործադրի նաև ՆԱՏՕ-ի իր գործընկերների վրա, որպեսզի նրանք նույնպես կոշտ դիրքորոշում որդեգրեն Թուրքիայի նկատմամբ, որն անտեսում է կազմակերպության իր դաշնակիցների շահերը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 18-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 186 անօդաչու թռչող սարք, 554 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6109 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 673 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular