ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ Կոնգրեսը Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչ է արել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու վերաբերյալ բանաձև է ներկայացվել: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն, բանաձևի նախագիծն առաջ է քաշել Կոնգրեսի ստորին պալատի անդամ Թուլսի Գաբարդը (ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցություն): Հոդվածը վերցրել ենք ռուսական eadaily.ru կայքից:

Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում: Նաև նշվում է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմական գործողություններում Անկարան ներգրավել է «Իսլամական պետության» և ահաբեկչական այլ խմբավորումների զինյալներին:

-Եվ սա այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ն կողմերին կոչ է անում դադարեցնել գործողությունները և հարցը լուծել բանակցությունների միջոցով, - շեշտել է օրենսդրական նախաձեռնության հեղինակը:

Հոդվածում հիշեցվում է, որ հոկտեմբերի 17-ի երեկոյան Հայաստանը և Ադրբեջանը հոկտեմբերի 18-ին 00:00-ից մարդասիրական զինադադար հաստատելու որոշում են կայացրել: Մարդասիրական զինադադարի շրջանակներում պետք է ռազմագերիների և դիակների փոխանակում կատարվեր: Սակայն 00:04-ին զինադադարի ռեժիմը խախտվել է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular