Հրաժեշտ հերոսներին. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Երեկ իրենց հայրենի Ջանֆիդա գյուղում հողին հանձնեցին երկու «սեւ հովազներին»՝ Ռուստամ Գասպարյանին եւ նրա որդուն։ Նրանք զոհվեցին հանուն հայրենիքի՝ ռազմաճակատում. թշնամու ուղարկած ԱԹՍ-ն էր խոցել այն մեքենան, որի մեջ գտնվել էին Ռուստամ Գասպարյանը, որդին ու ընկերը։ Երեքն էլ նահատակվեցին։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով, հարգանքի տուրք մատուցողներն այնքան շատ են եղել, որ ասեղ գցելու տեղ չի եղել։ Մեքենաները 3-4 շարքով են գնացել, գյուղում հսկայական խցանում է առաջացել։ Ջանֆիդացի հերոսներին բոլորն էին հարգում, Ռուստամ Գասպարյանի համար սա երրորդ պատերազմն էր, որին նա մասնակցեց եւ, ցավոք՝ վերջին անգամ, զոհելով իր եւ որդու կյանքը։
Թվում էր՝ Ռուստամ Գասպարյանին, ով նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր է եղել, ու նրա որդուն հրաժեշտ տալու պետք է գնային նաեւ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները, բայց մեզ ասացին՝ թաղման թափորում միայն Արմավիրի մարզպետին են նկատել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում