ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


20 օր է չեմ անդրադարձել ներքին հայաստանյան հարցերին և էլի չէի անդրադառնա, եթե չվերաբերվեր պատերազմին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

20 օր է չեմ անդրադարձել ներքին հայաստանյան հարցերին և էլի չէի անդրադառնա, եթե չվերաբերվեր պատերազմին։

1. Բոլոր նրանց, ով բոցաշունչ դիմում է ազգին, սկսած Վարչապետի տիկնոջից և վերջացած հոպլա֊ ազգասերներով։ Բոլորս վերցնենք զենքը և գնանք ճակատամարտի։ Չէ՞ք հասկացել մինչև հիմա, որ պատերազմը թրերով ու նիզակներով չի։ Ի՞նչ եք անելու ձեր ֆեյսբուքյան հայրենասիրությունով, բացի դռոնի թիրախ դառնալուց։ Չէ՞ք հասկացել, որ այս 5 սերունդի պատերազմը հորիզոնտալ չի, այլ ուղղահայաց է։ Այդ պատճառով տոտալ զորահավագ չէն հայտարարում և ճիշտ են անում։ Բացի մահացածների թիվը ավելացնելուց , ոչ մի պիտանի բան չէք կարողանալու անեք։ Պետք են մասնագետներ` վարժ մաթեմաթիկա իմացող հրետանավորներ, դռոն քշողներ ( արագ գրվեք Գյումրիի կուրսերի), բժիշկներ և բուժքույրեր 2 գծում, ՀՈՊ համակարգի մասնագետներ, կազմակերպչական տաղանդ և ժամանակակից պատերազմ իմացող հրամանատարներ, «Ֆագոտ» , «Կլարնետ» և այլ հակատանկային սիստեմներ իմացող մասնագետներ և այլ։ Հայրենասիրությունն էլ պետք է խելքով լինի, ոչ թե միտինգային։ Թե չէ մնացածների պես երկրորդ օրը փախնելու եք, որ վերադառնաք սրճարանում ամերիկանո խմելուն , բայց արդեն խորը պսիխոզով։ Հիմա պետք է պատերազմի ընդացքում անել այն, ինչ չենք արել վերջին 10 տարում առնվազն ֊ հմտանալ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ պատերազմին։ Դռոնի հրթիռը դուխո՞վ եք կանգնացնելու , թե՞ հայրենասիրությունով։

2. Հերիք ա մեղադրեք նախկիններին և ներկաներին։ Երկու կողմն էլ ճիշտ են և դա ակնհայտ է ֊ նախկինները համ գողացել են,համ խելքները չի հասել, որ ժամանակակից պատերազմը լինելու է բացարձակ յուրահատուկ։ Ներկաները, բացի զինվորական շորերով նկարվելուց և էշ֊էշ հիստերիկանալուց, ոչ մի բանի պիտանի չէն։
ԲԱՅՑ ՀԻՄԱ ԴՐԱ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԻ։ Օրհասական պահին անհրաժեշտ է լինել միասին, ինչքան էլ դժվար չլինի։ Միասնությունն է օգնելու հաղթել, իմաստությունը և համբերությունը։

3. Այսօր արդեն պարզ է, որ Ռուսաստանն է միակ հնարավոր դաշնակիցը։ Պայմանական արևմտամետների և գլոբալիստների տերերը կամ թքած ունեն Արցախի վրա, կամ ակնհայտ թուրքերի կողմն են։ Պարոնայք իշխանավորներ, վերևից ներքև, որոնք ԵՐԲևԻՑԵ հակառուսական գրառում են արել կամ հակառուսական ֆոտո ունեն ` հրաժարական տվեք և լքեք ձեր պաշտոնները ։ Անկախություն, սուվերենություն, ապագաղութացում և այլ գեղեցիք բառերը այլեվս արժեք չունեն ֊ մահանում են երիտասարդներ, ամեն րոպե։ Արագացրեք, օգնեք հաղթել։ Ձեր հրաժարականները շատ ավելի կարևոր են, քան ձեր ռազմաճակատ գնալը։

4. И последнее, для любителей попиз...ть, сидя где-нибудь в Пскове. Хватит писать паблики в фейсбуке с какими условиями переговоров вы согласны, с какими нет. Я понимаю, что ваши тупые посты ничего не меняют в судьбах Родины, но дико раздражает. Либо приезжайте сюда и будьте полезны здесь и сейчас, либо помогайте оттуда, но хватит писать глупости. Хотя.... не вы первые, не вы последние.
Մոտակա մի քանի տասնյակ օրերը կպատասխանեն հարցի ` ինչ Հայրենիք ենք մենք արժանի ունենալ։

Որովհետև Հայաստան պահելը անելով ա, #հաղթելուենք ասելով չի։
Մի մոռացեք, ինչպես կորցրեցինք Արարատը...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular