ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանություն. զոքանչին սիրահետելը ողբերգական ավարտ ունեցավ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հոկտեմբերի 24-ին Շիրակի մարզում հերթական սպանությունն է տեղի ունեցել:

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Շիրակ գյուղում սպանվել է գյուղի բնակիչ 55-ամյա Լյովա Հաջյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` նախնական վարկած կա, որ սպանողը, ամենայն հավանականության, եղել է Հաջյանի որդու աներձագը:

Ըստ գյուղում շրջանառվող տեղեկությունների` տղամարդը սիրահետել է որդու զոքանչին, ինչի մասին իմացել է նրա աներձագը։ Այս հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որն էլ նման ավարտ է ունեցել:

Մեզ հետ զրույցում Շիրակի համայնքապետ Խորեն Հարությունյանը հայտնեց, որ գյուղում տարբեր խոսակցություններ են տարածվել, սակայն հիմնական վարկածը վերը նշվածն է: Գյուղապետի խոսքով`կասկածյալը, ով արդեն իսկ ձերբակալված է, բավականին մտերիմ հարաբերություններ է ունեցել տուժողի և նրա հարազատների հետ:

Եվ կատարվածը բոլորին զարմանքի տեղիք է տվել. «Սպանության մեջ կասկածվողը Էդիկ Ասլանյանն է: Այս երիտասարդը միշտ օգնել է Հաջյանների ընտանիքին, նրանց հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել: Տեսնենք`իրավապահներն ինչ կպարզեն»:

Նշենք, որ տղամարդու դիակի վրա հայտնաբերվել են բռնության բազմաթիվ հետքեր, կտրած-ծակած վերքեր: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular