ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահաբեկիչները տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները այլ երկրներում ևս. Արման Թաթոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-ադրբեջանական պատերազմում կարևոր է հաշվի առնել ահաբեկիչական խմբերի առկայությունը, որն այլևս միջազգայնորեն հաստատված փաստ է: Ահաբեկիչները տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները այլ երկրներում ևս: Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Թաթոյանը նշեց, որ հակառակորդի կողմից եղած հարձակումները թիրախային և տարբերակում չդնող հարձակումներ են, որոնք իրականացվում են արգելված՝ կասետային զինատեսակներից։

«Այստեղ ևս մեկ կարևոր գործոն կա, դա հսկայածավալ ատելության խոսքն է, որն առաջին օրվանից ուղեկցում է ողջ պրոցեսին: Ակնհայտ է, որ Ադրբեջանում եղել է պետական բարձր աջակցություն վայելող ատելություն: Սոցցանցերի էջերը, խմբերը, օգտատերերը, որ կան, ինստիտուցիոնալ բնույթ են կրում։ Բռնության տեսարաններ տարածելով, թիրախավորելով երեխաների, տարեցների՝ պարարտ հող են ստեղծում լրացուցիչ դաժանությունների և վայրագությունների համար»,- ընդգծեց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այս ամենը պետք է դիտարկենք որպես մեկ միասնական շղթային բաղադրատարրեր, քանի որ վերլուծությունը ցույց է տալիս՝ խոսքը Հայաստանի ու Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտման մասին է: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 27-ից հարվածներ են հասցվել նաև ՀՀ քաղաքներին ու գյուղերին՝ Սոթք, Շատվան, Մեծ Մասրիկ, Կութ և այլն․ «Այստեղ փաստահավաք աշխատանքներն արել են սեպտեմբերի 30-ին, աշխատանքներն իրականացնելու օրը ևս ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված ենք եղել դադարեցնել փաստահավաք աշխատանքները, հետո շարունակել ենք, բայց հաջորդ օրն ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածներ էին հացրել այնտեղ, որտեղ մենք փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել, որի արդյունքում ունեցանք մեկ սպանված քաղաքացիական անձ և երկու վիրավոր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular