Արցախի ՊԲ կողմից խոցված թուրքական Bayraktar-ի հեռակառավարվող տեսախցիկը արտադրվել է հունիսին՝ Կանադայում. ՊՆ խոսնակ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից երեկ խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին:
Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ»,-գրել է նա: