Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հոդվածը վերցրել ենք «РИА Новости» կայքից:
Մասնավորապես, Ռուսաստանի ղեկավարն իր գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա սրման կանխարգելմանը և հիմնախնդրի լուծման համար բանակցությունների վերսկսմանն ուղղված քայլերի մասին:
Նախագահները նաև պատրաստակամություն են հայտնել հավատարիմ մնալ Մոսկվայի և Փարիզի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև սերտ համաձայնեցմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը