ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդհանուր խնդիրն այն է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ զինադադարով, այլ՝ պատերազմը շարունակելով. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ:

– Պարոն Զատուլին, այսօր (երեկ) պետք է կայանար Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը` հրադադարի հարցով, սակայն առ այս պահը (ժամը 17-ի դրությամբ) պաշտոնական որեւէ հաստատում չկա։ Տեղյա՞կ եք՝ ինչո՞ւ, Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է բանակցել։

– Ես չգիտեմ, երեւի թե ինձ կհավատաք, եթե ասեմ, որ ինձ հետ ո՛չ Ալիեւը, ո՛չ Փաշինյանն այս կապակցությամբ չեն խորհրդակցել։ Եվ ինձ համար բարդ է ասել, թե տվյալ պահին որն է խնդիրը։ Կարծում եմ՝ ընդհանուր խնդիրն այն է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ զինադադարով, այլ՝ պատերազմը շարունակելով։ Իսկ եթե այդպես է, էլ ի՞նչ բանակցություններ, դա մոլորեցնելու համար է։

– Մենք ՀԱՊԿ անդամ ենք, այդ անվտանգային համակարգի մաս ենք, իսկ ռուսաստանցի քաղաքագետներն ասում են՝ մոռացեք ՀԱՊԿ-ի մասին։ 

– Լսեք, եթե Հայաստանը համարում է, որ իր՝ որպես ՀԱՊԿ անդամի շահերը ոտնահարված են, դիմեք ՀԱՊԿ-ին։ Իսկ Հայաստանն ի՞նչ պետք է անի, ինչո՞ւ չի դիմում ՀԱՊԿ-ին։

– Ունե՞ք այս հարցի պատասխանը, ես չունեմ։

– Ինչո՞ւ․ որովհետեւ Հայաստանի կառավարությունը մտածում է, որ ՌԴ-ին օգնության հարցով դիմելով՝ սա անել այնպես, որ, Աստված մի արասցե, չնեղացնի Արեւմուտքի ընկերներին։ Դուք պետք է հասկանաք, թե ում վրա կարող եք հենվել։ Այս հարցով պետք է որոշում ընդունեք։ Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա մենք փորձում ենք գլուխ հանել այս իրավիճակից, որը նորմալ չէ։ Երկիրը քաղաքական իմաստով բաժան-բաժան է։ Իսկ վարչապետը ձեւացնում է, թե հետայսու էլ պատրաստվում է այսպես շարունակել երկրի կառավարումը՝ բանտ նստեցնելով նախկին նախագահի կամ  խմբակցության ղեկավարի։ Այդպե՞ս են պատերազմում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular