ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը ևս չգիտի՝ ինչպես արդարացնի իր երկրի անգործությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին հայտնել է, որ իրենք ավելի շատ տեղեկություններ ունեն Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասին, քան հասարակությունը կարող է պատկերացնել: Բայց, այդ ամենով հանդերձ, դեսպանը չի կարողացել հստակ հիմնավորել, թե ինչու է Գերմանիան Հունաստանի՝ նախաձեռնած Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառելու առաջարկին դեմ քվեարկել, պատճառաբանելով, որ պատժամիջոցներ ասվածը լայն հասկացություն է, այդ պատճառով են, հավանաբար դեմ քվեարկել:
Հիշեցնենք, որ օրերս Հունաստանը Եվրամիություն էր ներկայացրել բանաձև, որին կողմ են քվեարկել Ֆրանսիան, Ավստրիան և Սլովենիան: Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Հունգարիան և Մալթան՝ դեմ են քվեարկել, իսկ մնացած երկրները նախընտրել են քվեարկել ձեռնպահ: Սա ևս մեկ ապացույց է, թե, առհասարակ, ագրեսորի համբավ ձեռք բերած Թուրքիայի հանդեպ ինչպիսի մոտեցում ունեն միաջազգային այդ կառույցի անդամ երկրները: Բանաձևին դեմ քվերակելով՝ փաստացի, ցույց են տվել, որ սեփական շահերից ելնելով ոչ միայն անուղղակիորեն սատարում են Թուրքիային, այլ դառնում են ագրեսոր երկրի համախոհը: Հակառակ դեպքում Հունաստանի ներկայացրած բանաձևի ընդունման հարցը ավելի շատ հարցեր չէր առաջացնի դեմ քվերակած երկրների առաջնորդների ու ներկայացուցիչների գործողությունների հանդեպ, որոնք իբրև թե պայքարում են մարդկանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համար:
Արմինե Գրիգորյան